Մարինա Գրեգը չի համակերպվում Արմինե Ճաղարյանի մահվան հետ. նա բացառիկ տեսանյութ է հրապարակել

Մարինա Գրեգը չի համակերպվում Արմինե Ճաղարյանի մահվան հետ. նա բացառիկ տեսանյութ է հրապարակել

Life Ipress 2022-05-17 00:55:00 44037
armine-jxaryan-1_oEe5m.jpg

Մարինա Գրեգը արխիվային տեսանյութ է հրապարակել: Մարինան ավելի վաղ նոր գրառմամբ էր հանդես եկել:

Նա անդրադարձել էր Արմինեի՝ «Քաղցած չէին սպասում»-ում հնչեցրած մտքերից մեկին: Ստորև ներկայացնում ենք գրառումը՝ առանց խմբագրման.

«Ի՞նչ էիր զգացել, որ մենք չզգացինք, ինչի՞ համար էիր մտածում վերջի մասին. ախր սկիզբը նոր էր դեռ…Ու՞ր էիր շտապում, Ճաղարյան…

Ես հրաժարվում եմ հավատալ տեսածիս. ես կմտածեմ, որ դու ուրիշ երկրում ես՝ մեզ հետ հազար ճամփա անցած վարդագույն ճամպրուկդ ու դու… Ու ես էլի քեզ թեգ կանեմ՝ վստահ լինելով, որ կտեսնես փոստս ու քո կանաչ ու մանուշակագույն սրտիկները կուղարկես»:

Հիշեցնենք, որ հաղորդման շրջանակներում Արմինեին հարց էր հնչել՝ ինչ կաներ, եթե հանդիպեր Աստծուն:

Նա պատասխանել էր. «Կասեի՝ կարող ենք կրկնել մի հատ էլ… Ու հաշիվը: Անդադար վերջին տարիներին մտածում եմ՝ սա է, վե՞րջ: Մտածում եմ քանի՞ կյանք ունենք, հիշո՞ւմ ենք մյուս կյանքը»:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան վերաբերյալ։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը