Մարդ-արջ կոնֆլիկտն ահագնանում է Հայաստանի տարբեր մարզերում

Մարդ-արջ կոնֆլիկտն ահագնանում է Հայաստանի տարբեր մարզերում

Իրադարձային Ipress 2022-06-21 15:05:00 10029
mard-arj_buU4C.jpg

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է, որ մարդ-արջ կոնֆլիկտը ահագնանում է Հայաստանի տարբեր մարզերում։ Խնդիրը հատկապես ակնհայտ է Վայոց ձորի մարզում, և այս մասին փաստում են բազմաթիվ ահազանգերը ինչպես հիմնադրամի գրասենյակ, այնպես էլ՝ այլ պատկան մարմինները։ 

Մասնավորապես, առկա են փաստը վկայող թակարդ-տեսախցիկների նկարահանումներ, որոնք փաստել են արջերի աննախադեպ ակտիվացումը հատկապես տվյալ տարածքում։

«Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկում է ստեղծել արագ արձագանքման խումբ՝ կազմված ԱԻՆ աշխատակիցներից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներից, Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցչից և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահներից։

Արագ արձագանքման խումբը պատասխանատու կլինի հնարավորինս արագ հասնելու դեպքի վայր, արձանագրելու և փաստագրելու տեղում հարձակման դեպքերը և հաշվետու կլինի պատկան մարմիններին։ Մենք լիահույս ենք, որ նմանատիպ համագործակցությունը կնպաստի մարդ- արջ կոնֆլիկտի մեղմանը Վայոց ձորի մարզում»,-նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ 

Հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կոնֆլիկտի ուսումնասիրմանը, անհրաժեշտության դեպքում կոնֆլիկտային վարք ցուցաբերող առանձնյակներին բռնելու և ապաստարան տրամադրելու հարցում, ինչպես նաև ֆինանսապես աջակցելու Շրջակա միջավայրի նախարարությանը Հայաստանում արջերի թվաքանակի և տարածվածության ուսումնասիրությունների իրականացմանը՝ International Animal Rescue-ի և FPWC-ի միջոցներով։ 
ՀՀ ԱԻ նախարարության կողմից առաջարկվել է հարցի շուրջ հանդիպում կազմակերպել։ Հիմնադրամը դեռ սպասում է Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին։ 

Նշենք, որ հիմնադրամը 2016 թ․ ստեղծել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, տարիներ շարունակ զբաղվում է արջերի փրկությամբ։ Հիմնադրամը մեծ փորձ ունի ոչ միայն անազատության մեջ գտնվող արջերի, այլև բնության մեջ թակարդում հայտնված արջերի փրկության գործում։ Բացի այդ, հիմնադրամը մարդ-արջ կոնֆլիկտը մեղմելու համար նվիրաբերել է էլեկտրական հովիվներ Վայոց ձորի մարզի խոցելի համայնքներին։ Այս փաստերը ևս մեծացնում են կարևորությունը ուշադրությունը սևեռելու Վայոց ձորի մարզում մարդ-արջ կոնֆլիկտի ուսումնասիրության վրա։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը