Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը ինքնասպան է եղել

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը ինքնասպան է եղել

Իրադարձային Ipress 2022-08-20 01:15:00 58053
757d8520-020b-4045-aa2f-3729adc4fd02_-GR3M.jpeg

Մասիսի համայնքապետարան մուտք գործած քաղաքացին ինքնասպան է եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվության աշխատակից Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ շենք մտած քաղաքացուն ոստիկանները հայտնաբերել են՝ գլխի շրջանում վնասվածքով։

Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ Ոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության՝ Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս եւ հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ մի քանի ժամից ավելի էր՝ մի տղամարդ զինված պայթուցիկով մտել էր Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում էր այն պայթեցնել։ Ականատեսները լսել էին, որ տղամարդը համայնքապետարանի շենքում անկանոն կրակոցներ էր արձակել։ Ներխուժման պահին շենքում են եղել համայնքապետարանի մաքրուհին եւ պահակը։ Նրա պահանջների մասին առայժմ որեւէ տեղեկություն հայտնի չէ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի համայնքապետարան , նռնակ նետել քաղաքապետի աշխատասենյակից և անկանոն կրակոցներ արձակել: Պարզվեց, որ զինված անձը Մասիսի ավագանու նախկին անդամ Էդուարդ Մարգարյանն է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը