Մանրամասներ՝ 2 օր առաջ «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարից Video

Մանրամասներ՝ 2 օր առաջ «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարից Video

Իրադարձային Ipress 2022-05-31 18:08:00 2247
taqnvac-jrvej_H5S1a.jpg

Դիլիջանի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում երկու օր առաջ տեղի ունեցած նախնական վարկածով՝  դժբախտ պատահարի հետեւանքով մահացածը 29–ամյա Վահան Բեկ Սուլեյանն է։

Նախնական տվյալով՝ մայիսի 28-ին, ժամը 11:30-ի սահմանում, Վահան Սուլեյանն ու նրա 28–ամյա ընկերուհին արշավի են գնացել Հաղարծին վանական համալիր։ Նրանք ոտքով հասել են անտառի խորքում գտնվող «Թաքնված ջրվեժ», որտեղ աղջիկը սայթաքել եւ 5 մ բարձրությունից  ընկել է ջուրը, ապա դուրս եկել ջրի մակերես եւ օգնության կանչել  ընկերոջը, որից արձագանք չի ստացել: Դեռ չպարզված հանգամանքներում, երիտասարդ աղջիկն ափ է դուրս եկել, շտապօգնություն զանգել, որն էլ ահազանգել է փրկարարներին։ 

«Աղջիկն ընկել է, այնուհետեւ ինքնուրույն դուրս եկել, ու զանգահարել  շտապօգնություն։ Նա ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, բայց օգնության կարիք ունի։ Մենք շտապօգնությունից ենք տեղեկացել, որ քաղաքացին ասել է՝  իր ընկերն է բացակայում, ու ենթադրվում է, որ ընկերն էլ է ընկել գետը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխերի բաժնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարի Արմաղանյանը։

Դիլիջանի փրկարարներն ու ոստիկանները գետի երկայնքով մոտ 10 կմ եւ հարակից տարածքներում որոնումներ են սկսել, սակայն 5 ժամ հետո մթնելու եւ բարդ ռելիեֆի պատճառով դադարեցրել։ Հաջորդ օրը վաղ  առավոտյան որոնումները վերսկսվել են, առավոտյան 7։20–ին, Թաքնված ջրվեժից 3 կմ հեռավորության վրա գտնվող Ջրի ակունք կոչվող գետակում փրկարարները հայտնաբերել են Վահանի դին։

«300 մետր ձորից հանել են, եւ 2 կմ հեռավորության վրա մոտեցրել շտապօգնության մեքենային»,– ասաց ԱԻՆ ներկայացուցիչը։

Աղջիկը Դիլիջանի բժշկական կենտրոնում հետազոտվելուց եւ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

«Աղջիկը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ՝ կողոսկրի կոտրվածքով, փափուկ հյուսվածքների սալջարդեր, ինքը գետի մեջ է ընկել ու ինքնուրույն դուրս եկել ու օգնության դիմել։ Շտապօգնության բրիգադը նրան տեղում օգնություն է ցույց տվել, հետո նա տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ, հետազոտվել է, նորից բուժօգնություն ստացել  ու դուրս գրվել։ Ինչ վերաբերում է մահացած երիտասարդին, ապա նրա մահվան պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո, հստակ չէ՝  նա ջրահեղձ է եղել, թե գլուխն է հարվածել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դիլիջանի ԲԿ–ի բուժական գծով փոխտնօրեն Սահակ Մկրտումյանը։

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Քննչական կոմիտեում ձեռնարկվում են միջոցառումներ երիտասարդի  մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը