Մանրամասներ Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի դեպքից

Մանրամասներ Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի դեպքից

Իրադարձային Ipress 2020-03-09 19:27:00 2610

Մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույնբար, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Այսօր առավոտյան երեխան գիտակցության որոշ նշաններ է ցույց տվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ամբողջ ժամանակահատվածում երեխան եղել է կայուն, որևէ սրացում թթվածնային քաղցի կամ այլ սուր բարդություններ չեն զարգացել: Այսօր առավոտյան երեխան արդեն գիտակցության որոշ ակտիվություն դրսևորեց. ջուր պահանջեց, կամաց-կամաց սկսեց շփվել, որոշակի խոսքեր, նախադասություններ արտահայտեց: Բնական է, երեխային շարունակում ենք անընդհատ քնեցնել, որպեսզի վնասված ուղեղի գործունեությունն առավել նվազեցվի և վերականգնվելու հնարավորություն տրվի: Ինչ խոսք, ինտենսիվ բուժման ֆոնի վրա չորս օրվա ընթացքում ունենք դրական տեղաշարժ, բայց կան պրոցեսներ, կան վնասվածքներ, որոնք շատ ավելի երկարաժամկետ վերականգնում են պահանջում և, ցավոք սրտի, լինում են դեպքեր, որոնք նույնիսկ լինում են անվերադարձ:

Դա ժամանակը ցույց կտա, յուրաքանչյուր դեպք յուրովի է և մենք արդեն այս ճանապարհը անցնելով է, որ գնահատական ենք տալիս, թե ինչքանով են խորը և բուժելի այդ փոփոխությունները»,- նշել է Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Մարտի 5-ին Գյումրիից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։

Հիշեցնենք, որ Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն