Մայրը երեխային պահել է քաղցած վիճակում, չջեռուցվող սենյակում, դրսևորել է դաժան վերաբերմունք․ Մանրամասներ

Մայրը երեխային պահել է քաղցած վիճակում, չջեռուցվող սենյակում, դրսևորել է դաժան վերաբերմունք․ Մանրամասներ

Իրադարձային Ipress 2024-10-19 12:21:00 5205
mayry-dajan-e-varvel-erexayi-het_lUvCM.jpg

Ալիսա Ռ․-ն 2022 թվականի փետրվար ամսից մինչև 2022 թվականի մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում պատշաճ կերպով չի կատարել իր երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, որը դրսևորվել է դաժան վերաբերմունքով:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Կինն իր ամուսնու հետ համատեղ կյանքում ունեցել է երկու երեխա տղա և աղջիկ։ Տղան ծնվել է 2019 թվականին։ Որդու նկատմամբ չունենալով ծնողական զգացմունք, իր կյանքում փոփոխություններ սպասվելու, երեխան իրենից ծնված չլինելու և երեխայի մոտ առողջական խնդիրների առկայության հանցավոր պատրվակով, պատշաճ կերպով չի խնամել անչափահաս որդուն։ Կինը որպես ծնող, գիտակցելով անչափահաս որդուն տարածքային պոլիկլինիկա բուժզննման ներկայացնելու, պետության կողմից անվճար հիմքունքներով տրամադրվող պատվաստումներ ստանալու անհրաժեշտությունը, երեխային չի ներկայացրել պոլիկլինիկա՝ այն հետաձգելով անհիմն պատճառաբանություններով:

Բացի այդ, Ալիսա Ռ․-ն իրենց բնակության վայրում անչափահաս որդուն տևական ժամանակ միայնակ է թողել, պահել և քնեցրել է չջեռուցվող սենյակում, չի հագցրել եղանակային պայմաններին համապատասխան հագուստ, այն պայմաններում, երբ տանը եղել է ջեռուցվող սենյակ, ինչի արդյունքում անչափահաս երեխայի վերջույթները ցրտահարվել են: Պատշաճ կերպով և քանակով երեխային տևական ժամանակ չի տրամադրել սնունդ, երեխային պահել է քաղցած վիճակում, ինչի արդյունքում տևական ժամանակ վերջինս գտնվել է թերսնված վիճակում:

Կինը չի խնամել երեխային, չի զբաղվել նրա հիգիենայով, պահել է լցված տակդիրով և թաց հագուստով: Չի հոգացել նաև անչափահասի հոգևոր և բարոյական զարգացման մասին, չի դաստիարակել վերջինիս, ինչի արդյունքում անչափահաս երեխան տևական ժամանակ չի քայլել, չի խոսել, եղել է մեկուսացված, ընկճված վիճակում, եղել է թերի զարգացած և վերջինիս զարգացման աստիճանը չի համապատասխանել նրա տարիքին, ինչն էլ հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման: Երեխայի մոտ առաջացել է շարժողական զարգացման հապաղում և խոսքի զարգացման հապաղում, որն էլ պայմանավորված է եղել նրա սոցիալ և հոգեհուզական իրավիճակով։

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի հուլիսի 18-ին և մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միքայել Գրիգորյանին։

Ալիսա Ռ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այն է՝  ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով։

Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

img2429_K9Lkb.jpeg

«էս Մարտիրոսի գա՞ռ ա, դե սարերի միսն ուրիշ ա էլի, շատ համով ա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

img2428_teu0D.jpeg

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

img2427_fCf00.jpeg

«Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»․ Ալիև

img6650_ek3Ho.jpeg

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն

img2421_WnM7u.jpeg

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

img2855_iyWlG.jpeg

Քիչ առաջ երկրաշարժ եղավ Հայաստանում

img2395_NU_I1.jpeg

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Իրադարձային 13383

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9225

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3132

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Հասարակական 1128

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 477

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 423

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 417

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 339

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»

Իրավունք 201

Դատախազը հաստատեց. Կկալանավորվեն մեղադրյալները