Մայիսի 27-ից Հայաստանում դոլարը կրկին «կթանկանա»

Մայիսի 27-ից Հայաստանում դոլարը կրկին «կթանկանա»

Տնտեսական Ipress 2022-05-23 00:00:00 13476
Հետևեք մեզ՝ Telegram-ում
dolar_V0oAG.jpg

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանն արտարժույթով արտաքին պարտքերի հաջորդ վճարումը պետք է կատարի մայիսի 27-ին: Հայաստանում մինչ այդ էլ «էժան» դոլարը կրկին «էժանացավ»:

Դա նշանակում է, որ մայիսի 27-ին ևս (այնպես, ինչպես մայիսի 4-ին) Ռուսաստանը կկարողանա արտարժույթով վճարել արտաքին պարտքերը և ըստ այդմ, դեֆոլտի չի գնա:

Եվ ուրեմն՝ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, Կեցցե՛ն մեր երեխաները, որոնք ապրելու են անարտարժույթ Հայաստանում: Առանց դոլար Հայաստան:

ՀԳ. Մայիսի 27-ից Հայաստանում դոլարը կրկին «կթանկանա» ..... մինչև Ռուսաստանի հաջորդ վճարումը: Հետևեք իրադարձությունների զարգացմանը»:

Поделиться
Класс
Send