«Մամ, վառվեցին էրեխեքս, ոչ մի բան չկարողացա անեմ»

«Մամ, վառվեցին էրեխեքս, ոչ մի բան չկարողացա անեմ»

Բանակ Ipress 2024-05-28 12:24:00 585
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arsen-kirakosyan_GO78h.jpg

«Եկեք պահենք մեր մայր լեզուն,

Քանզի լոկ սա է մնալու,

 

Սա է, որ մեզ պետք է օգնի, պետք է ընդմիշտ առաջնորդի,

Դրդի անել անկարելին, վերադարձնել՝ անդառնալին»։

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Կիրակոսյանի գրած տողներն են։

«Ինքը տետր է ունեցել, բայց բանակ գնալուց առաջ չգիտենք՝ ինչ է արել։ Չկարողացանք գտնել, իր սևագրերից ընկերուհին գիրք է հավաքել «Անժամանակը»»,- Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց Արսենի մայրը՝ Մարո Դավթյանը։

Սերժանտ Արսենը ծառայել է օկուպացված Արցախի Հանրապետությունում՝ Մարտունիում։ Մոր խոսքով՝ որդին երբեք չի դժգոհել իր ծառայությունից։ Շնորհակալագիր են տվել լավ ծառայության համար։

«Պատերազմի ժամանակ էլ, մինչև հոկտեմբերի 25-ը ծիծաղելով է խոսել։ Իր երկու մեծ եղբայրներն ուզում էին գնալ, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, պետք չի որ գաք։ Հիմա ենք հասկանում, որ ինքը չէր ուզում, որ իր եղբայրներն այդ դժոխքի միջով անցնեն։ Զանգեց, ասաց, որ իր զինվորների հետ պետք է տեղափոխվի Ֆիզուլի։ Ինքն իր զինվորներին ասում էր՝ էրեխեքս։ Ասաց՝ երեխեքիս պետք է տանեմ Ֆիզուլի ու այդ ժամանակ պայթյունի ձայն լսվեց։ Երկու օր փնտրել ենք իրեն, ինքը չկար, հետո զանգեց, ասաց, որ այդ պայթյունի ժամանակ մեքենայի մեջ իր էրեխեքն են եղել ու բոլորը վառվել են։ Լացելով ասում էր՝ մամ, վառվեցին իմ էրեխեքը, ես ոչ մի բան չկարողացա անել, ոչ մի բան։ Դրանից հետո ինքը կոպտացել էր, չարացել էր։ Ասում էր՝ էրեխեքս ինձ ամբողջ գիշեր տեր են կանգնել, որ ես առողջ լինել, իրենց մոտ լինեմ, ինձ խոտերով չայ են տվել, առավոտն իրենք վառվել են։ Արդեն հասել էր Ֆիզուլի, զանգել էր, ասացի՝ Արսեն, ձայնդ մի ձևի ա, ասաց՝ մամ, անձրև ա գալիս, ասացի՝ այստեղ արև ա, ասաց՝ մամ, բոմբերի կարկուտա գալիս։ Ասեցի՝ բա ինչի՞ ես զանգել, փախի, ասաց՝ ո՞ւր փախնեմ, տեղ չկա»,-պատմում է Արսեն մայրը։

Որդին կարողացել է զինվորի կյանք փրկել, վիրավորին հանել է մարտի դաշտից, տարել հիվանդանոց, եղբայրներին էլ խնդրել, որ գտնեն վերջինիս հարազատներին։ Նա ողջ է մնացել։

Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 27-ին։ Ասել է՝ մամ, ես լավ տեղ եմ գնում։ Մայրն ասում է՝ գիտակցել է, որ մահվան է գնում։

Արսենը վերևում կրակահերթ է բացել, որ զինվորները ներքևում կարողանան նահանջել։ Ամբողջ գիշեր կրակել է՝ թշնամուն պատճառելով մեծաթիվ կորուստներ։ Լուսադեմին թշնամին նկատել է Արսենին։ Հորդորել են, որ հեռանա, բայց չի գնացել, կրակել է մինչև վերջին շունչն ու ասել՝ թող ես լինեմ վերջին զոհը։

100 օր չեն գտել Արսենի դին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
davit-afrikyany-amusnacel-e_B79LK.jpg

Նոր կադրեր Դավիթ Աֆրիկյանի շքեղ հարսանիքից. Բացառիկ

xoshor-hrdejur-chi-lineluh_KN5pB.jpg

Հետևյալ հասցեներում ջրանջատումներ կլինեն

xoshor-hrdeh-2_VPHB2.jpg

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ ՖՈՏՈ

mher-xachatryyan_sJYHR.jpg

26-ամյա Մհեր Խաչատրյանի սպանության կադրերը, այլ տեսախցիկի ֆիքսմամբ

haytnabervel-e-marmin-1_L-f_8.jpg

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Ավտոլվացման կետում հայտնաբերվել է 34–ամյա քաղաքացու մարմին

tigran-avanesyan_OYZ_x.jpg

Ու աշխարհի ամենագեղեցիկ աչքերը փակվեցին հավերժ

rublin-tankacav-1_gpGhj.jpg

Ռուբլին այսօր ավելի թանկացավ.ԿԲ նոր տվյալներ

erkrasharj-e-texi-unecel_-KdQf.jpg

5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

voghbergakan-depq-5_difM7.jpg

Հայտնի է հոսանքահարվելու հետևանքով բարձրությունից ցած ընկնած և մահացած քաղաքացու ինքնությունը

xoshor-avtovtar-3_W9GmU.jpg

Կոտայքի մարզում 24-ամյա Արման Մկրտչյանը իր ծննդյան օրը ավտովթարի է ենթարկվել

astxagushak-5_ACkrw.jpg

Աստղագուշակ` հունիսի 18-ի համար

karkut-e-texacel_nzzae.jpg

Հավկիթի մեծությամբ կարկուտ Լոռու մարզում․ ՖՈՏՈ

Հասարակական 168957

Ընկերը՝ Սևանում ջրահեղձ եղած աղջկա մասին

Իրադարձային 122529

«Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ Ինչ է պատմում մահացած տղայի ընկերը

Հասարակական 43848

«Աղետ Գեղարքունիքի մարզում». Արմեն Ղարիբյան

Life 42678

Ինչու Անահիտ Մանուկյանը այլևս չի նկարահանվելու «Լեռները կհիշեն» ֆիլմում

Բանակ 42471

Նոր մանրամասներ՝ 4 զինծառայողի մահվան ելքով վթարի դեպքից

Իրադարձային 35727

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

Life 32895

Ինչ լուրջ հիվանդnւթյամբ է տառապnւմ Ելենա Բորիսենկոն

Իրադարձային 26394

Ողբերգական դեպք՝ Արտաշատում. Ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ

Իրադարձային 22707

Ողբերգական վթարից մահացածի ինքությունը պարզվել է․ Լուսանկարներ դեպքի վայրից

Հասարակական 21975

2 օր ջուր չի լինելու հետևյալ հասցեներում