«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար, 3 անչափահասի մայր Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած

«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար, 3 անչափահասի մայր Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած

Բանակ Ipress 2022-09-22 00:34:00 185442
anus-apetyan_Uqfd9.jpg

3 երեխաների մայր Անուշ Ապետյանը 2 տարի առաջ զինվորական համազգեստով մտավ տուն և, երեխաների զարմացած ու հիացական հայացքները տեսնելով, ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Ընտանիքը դեմ էր Անուշի որոշմանը, սակայն կինը երդվեց` զենքը այլևս ցած չի դնելու ձեռքից։ Այդպես էլ եղավ. 36-ամյա Անուշը սեպտեմբերի 13-ին զոհվեց Ջերմուկում, երբ զենքի մեջ այլևս որևէ փամփուշտ չէր մնացել։ Հայրական տան բակում կնոջ 2 զավակներն են` 16-ամյա Սեդան և 4-ամյա Ժակը։ Խարտյաշ մազերով տղան վազվզում է բակում. բռնել հնարավոր չէ։ Ժակն արդեն կարոտել է մորը և անհամբեր սպասում է` երբ է ծառայությունից վերադառնալու, քանի որ սովոր է` մայրն ամիսը մեկ է դիրքեր գնում։

Ընտանիքը կնոջ հուշ-անկյունում է դրել նրա մեծացրած նկարը, որն Անուշը նկարել է մեկ ամիս առաջ մարտական դիրքում։ Սելֆիում Անուշը զինվորական համազգեստով է։ Դրսից ներս մտած հայրը երկար նայում է դստեր նկարին ու խոնավացած աչքերով ասում, թե պետք է բնականից տեսնեինք` ինչքան էր զինվորական համազգեստը սազում նրան

Անուշն ամեն ինչ սկսել է ՈՄԱ հաճախելուց, որտեղ լավագույն 7 դիպուկահարների շարքում է եղել, անդամագրվել «ԱՏԱՆ» ջոկատին, իսկ հետո ծառայության անցել Ջերմուկում։ Հայրն ասում է` 2020-ի հուլիսի տավուշյան էսկալացիայի ժամանակ Անուշը ոտքից վիրավորվել էր, սակայն մինչ այդ վիրավորներից մեկի կյանքն էր փրկել` ռիսկի դիմելով և նրան դիրքերից իջեցնելով։

Անուշի մասին շարունակում է պատմել աղջիկը` Սեդան, որը բերում է մոր լուսանկարները և ցույց տալիս։ Յուրաքանչյուր լուսանկարի հետ մի հուշ է կապված` Անուշն ամենաշատը հենց աղջկա հետ է «կիսվել», բոլոր գաղտնիքները նրան վստահել։ «Մենք ընկերուհիների պես էինք, և մաման սովորեցնում էր ինձ ճիշտ ապրել։ Ինձ միշտ ասում էր` զինվորական է դառնալու, բայց լուրջ չէի վերաբերվում։ Սակայն հետո հասկացա` մաման ինչ որոշում է, անում է. հենց էդպես էլ մի օր ընտանիքով Ջերմուկ տեղափոխվեցինք, քանի որ էնտեղ պիտի ծառայության անցներ։

Դժվարն ամենասկզբում էր, երբ մաման մեկ ամսով դիրք էր գնում. մեծը ես էի, և 2 եղբայրներիս համար ես էի պատասխանատու։ Չնայած ամենաշատը կարոտն էր տանջում բոլորիս, ու մամայի բացակայության 1 ամիսը մեկ դար էր թվում։ Երբ տուն էր գալիս, իրար հերթ չտալով կողքից չէինք հեռանում»,– ասում է Սեդան։ Նա հիշում է` զինվորական դառնալուց հետո մոր բնավորությունը փոխվել էր, ավելի խիստ էր դարձել։ Անուշը զինվորականի գործն այնքան էր սիրել, որ Ջերմուկում 50 հոգանոց խումբ էր հավաքել և ուզում էր պատերազմական նախապատրաստություն սովորեցնել։

Ընտանիքով արդեն որոշել էին` Սեդան միջազգային հարաբերություններ բաժնում է սովորելու, 14-ամյա եղբայրը զինվորական վարժարան էր գնում, քանի որ պետք է զինվորական դառնար, իսկ փոքրիկ Ժակն էլ մոր ազդեցությամբ ասում էր` իրավաբան է դառնալու։ Սեդայի խոսքով` մայրը կատարում էր բոլոր խոստումները։ «Երբ պատերազմը սկսվեց, մաման մեզ հետ էր, քանի որ սեպտեմբերի 24-ին նոր միայն պետք է դիրքեր բարձրանար։ Միասին նկուղ գնացինք, իսկ հետո նրա մարտական ընկերներից եկան ու մեզ Եղեգնաձոր տարան։

Երեքիս համբուրեց ու ասաց` կսպասեք ինձ, անպայման հետ եմ գալու։ Ու հետ չեկավ... Միայն էս խոստումը չկատարեց»,–ասում է աղջիկը, և աչքերն արցունքոտվում են։ Իրավիճակը փրկում է Անուշի եղբայրը` Գեղամը, որը զրույցի ընթացքում միացել էր մեզ ու լուռ նստել։ Նա սկսում է պատմել կռվի մասին` ասելով, որ Անուշը կարող էր դիրքեր չբարձրանալ, քանի որ 3 անչափահաս երեխա ուներ խնամքին, սակայն պնդել է, որ պետք է մարտական ընկերների կողքին լինել։ Իսկ այն տարածքում, որտեղ կռվել է Անուշը, կատաղի մարտեր են ընթացել։ Ավելին` բանը հասել է նրան, որ մերձամարտ է սկսվել։

Անուշին ասել են` իջնի դիրքից, բայց պատասխանել է` որտեղ ընկերները, այնտեղ էլ ինքը։ Այդ ընթացքում Անուշն իր դիպուկ կրակոցներով ոչ միայն իր գործն է արել, այլ նաև զոհված զինվորներից մեկի մարմինը ներքև է իջեցրել և կրկին գնացել դիրք։ «Մարտական ընկերներն ասում են` Անուշը տեսակով խելառ էր ու էդպես էլ մնաց մինչև վերջ։ Քանի որ թշնամին չի կարողացել դիրքը «բլիժնի բոյով» վերցնել, հրետակոծություն է սկսվել, ինչի հետևանքով էլ զոհվել են Անուշն ու իր ջոկատից Սամսոն Կոստանդյանը։

Երկուսի մարմինն էլ անմիջապես իջեցրել են ներքև։ Այդ դիրքը, ի դեպ, այժմ մեր վերահսկողության տակ է»,– ասում է Գեղամը։ Անուշի եղբայրը հերքում է նաև սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե քրոջը գերի են վերցրել, մարմինը խոշտանգել։ Գեղամն ասում է` ճիշտ է, Անուշի մարմինը արկի պայթյունից անճանաչելի էր դարձել, բայց դին խոշտանգման չի ենթարկվել։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն