Այսօր, հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 20։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Շավարշ Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 78-ամյա Մարտին Մ․-ին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդն ինքնակամ գնացել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի և հատկապես կարևոր գործերով քննիչ Աբրահամ Արտուշյանի գլխավորությամբ։
Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
