Մահացել է Մայա Խաչատրյանը՝ Լոռու մարզպետի կինը

Մահացել է Մայա Խաչատրյանը՝ Լոռու մարզպետի կինը

Իրադարձային Ipress 2022-11-19 23:08:00 525
Հետևեք մեզ՝ Telegram-ում
loru-marzpet_zIjDL.jpg

Լոռու մարզպետարանի աշխատակազմը խորապես վշտացած է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի սիրելի տիկնոջ՝ Մայա Խաչատրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ և իր ցավակացությունն է հայտնում Արամ Խաչատրյանին, զավակներին, բոլոր հարազատներին ու մտերիմներին:

Հազա՜ր ափսոս, սիրելի Մայա, կարճ ժամանակամիջոցում դու կարողացար մտերմանալ և ընկերանալ ողջ կոլեկտիվի հետ:

Ծանոթի ու անծանոթի հանդեպ Քո անսահման բարությամբ ու հոգատարությամբ Դու անսահման ջերմություն էիր սփռում շուրջ բոլորդ, լույս ճառագում: Հանգչե՛ս խաղաղությամբ:

Մայա Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 21-ին, ժամը13.00-ին՝ նույն վայրից։

Поделиться
Класс
Send