Ոսկան Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Ուկրաինայում տավուշեցի է զոհվել
Ռուսաստանի Ռյազան քաղաքում օրերս հուղարկավորել են ծագումով Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղից Գևորգ Կիզիրյանին։
Նա ՌԴ քաղաքացի էր, 30-անց տարիքի։ Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում օդից հարված է հասցվել զինծառայողների խմբին, որի մեջ եղել է Գևորգը։
Զինվորական հոսպիտալում նրա ձեռքը, ոտքը անդամահատել են, հույս կար, որ նա կապրի, սակայն վիճակը վատթարացել է։ Գ․ Կիզիրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ռյազանում։
Տավուշի սահմանագոտուց սերված այլ երիտասարդներ ևս նախկինում զոհվել են Ուկրաինայում։
