Մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են. ողբերգական ավտովթար

Մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են. ողբերգական ավտովթար

Իրադարձային Ipress 2020-08-02 13:04:00 2571
bst_2hDwl.jpg

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 19-ամյա Հովնան Ավալյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Վթարի հետևանքով Հ. Ավալյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Սամվել Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 19:45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Սպիտակի բաժին, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Ավալյանը գիտակցության չգալով ՝ մահացել է:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մ. Փանոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանները, Սպիտակի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով են հայտնաբերել ավտոմեքենան, քանի որ վթարից հետո այն հեռացրել էին դեպքի վայրից, իսկ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են: շ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը