Ստեփան Դանիելյան, ՍԴ

Ճգնաժամերի ընթացքում են ինստիտուտները կայանում. Ստեփան Դանիելյանը

Իրավունք Ipress 2020-03-03 14:45:00 177
1212thumb__uEL7.png

Այն, որ Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չընդունեց վաղաժամ կենսաթոշակի գնալու՝ իշխանության առաջարկը, խոսում է, մեզ մոտ անկախ դատական համակարգի կայացվածության մասին։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին օրինագծին:

 «Դա առաջին, բայց շատ կարևոր քայլն էր։ Եվրոպական երկրներում դատական համակարգը կայացել է նման կոնֆլիկտների արդյունքում, բավական է միայն ծանոթանալ Անգլիայի պատմությանը։ Սա ՍԴ-ի և գործադիր իշխանության միջև կոնֆլիկտ է, անկախ անձերից, սա համակարգային խնդիր է և կարևոր է, որ հանրությունը դա հասկանա՝ խաղադրույքը դատական համակարգի անկախությունն է։ Մյուս դատավորները պետք է հետևեն այս օրինակին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը պետք է հանդիպեր ՍԴ անդամներին՝ Ստեփան Դանիելյանը նշեց, որ գործադիր իշխանությունը գնացել է հակաօրինական ցուցադրական քայլերի։ «Հիշենք, որ հրապարակայնորեն Նիկոլ Փաշինյանը նրանց ասում էր «վնգստում» են, կամ դատարանների շրջափակումը, կամ թեկուզ դատավորների հանդեպ սկսված դատավարությունները, խուզարկությունները և այլն։ Կարելի է սա երկար շարունակել։ Եթե դատավորները տեղի տային, ապա իրենք պետք է կորցնեին իրենց անձնական արժանապատվությունը»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանը նշեց, որ առհասարակ պետությունը սկսում է կայանալ այն ժամանակ, երբ մարդկանց համար արժանապատվությունը նշանակություն է ձեռք բերում։ «Իսկ թե ինչու չեն հանդիպել, ինչու չեն համոզել՝ տեղյակ չեմ, արդյո՞ք չեն հանդիպել, չեն համոզել։ Տպավորությունն այն է, որ հանդիպել և համոզել են, անգամ կաշառք են առաջարկել՝ ժողովրդի գրպանից»,-ասաց նա և նշեց, որ նկատի ունի ՍԴ դատավորների մասին ԱԺ ընդունած օրենքը։

Անդրադառնալով հանրաքվեին՝ քաղաքագետն ասաց, որ չի կարող կանխատեսել դրա հետևանքները: «Այս պահին հստակ է, որ ադմինիստրատիվ ողջ լծակը գործի է դրվում, ինչպես նաև «հեղափոխական» իշխանական դեմագոգիայի ողջ զինանոցը։ Սակայն չեմ կարծում, որ քաղաքացիների համար հանրաքվեի նպատակահարմարությունը հասկանալի է։ Ճգնաժամերի ընթացքում են ինստիտուտները կայանում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2019թ. դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Օրենքն ուժի մեջ էր մինչև երեկ, սակայն աշխատանքային ժամի ավարտին Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից, այդ թվում նաև նախագահը, ոչ մի դատավոր չի ընդունել իշխանության առաջարկը, համաձայն որի՝ եթե նրանք հրաժարական տային օրենքն ուժի մեջ մտնելուց մինչև այսօր, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանային իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Դրա համար հարկատուները կվճարեին ավելի քան 600 միլիոն դրամ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը