Ձեռքս կոտրվածք ունի, բայց մասնակցեցի, որ հանկարծ Թուրքիայի դրոշը մեր երկրում չծածանվի. Բաչկով

Video. Ձեռքս կոտրվածք ունի, բայց մասնակցեցի, որ հանկարծ Թուրքիայի դրոշը մեր երկրում չծածանվի. Բաչկով

Սպորտ Ipress 2022-05-31 19:44:00 1230
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hovhannes-backov-evropayi-cempion_N-iU6.jpg

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Հաղթանակից հետո Բաչկովը Երեւանից վերադարձել է հայրենի Գյումրի քաղաք, որտեղ էլ մեծ ոգեւորությամբ ու ջերմ շնորհավորանքներով են դիմավորել Եվրոպայի եռակի չեմպիոնին: Հանդիպման ժամանակ Բաչկովը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: 

«Հայկական ժամանակ»-ի՝ Գյումրու թղթակցի փոխանցմամբ՝ Բաչկովը հայտնել է, որ անչափ ուրախ է եւ կամենում է միայն շնորհակալական խոսքեր ասել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն: «Առանց մեր ժողովրդի աջակցության, առանց մեր մարզիչների՝ հաստատ այս արդյունքը չէր լինի: Այս հաղթանակը միայն իմը չէ, մեր ողջ հայ ազգինն է»,- արձանագրել է մարզիկը:

Վերջինս, խոսելով լավ մրցաշար անցկացնելու ու վստահ հաղթանակ տոնելու մասին, նշել է, որ դա լուրջ աշխատանքի ու տքնաջանության արդյունքում է հաջողվել: «4-5 օր էր մնացել մրցաշարի մեկնարկին, այդ ժամանակ վերջնական որոշում կայացվեց, որ ես պետք է մասնակցեմ: Վնասվածք ունեի, ու մտավախությունը մեծ էր, որ չեմ կարողանա, դա կխանգարի: Ձեռքիս ոսկորը կոտրված է, պայմանավորվել էի, որ վիրահատություն լինի, հետո մասնակցեմ, բայց թուրք մրցակից ունեի, որը համարվում էր այս մրցաշարի ֆավորիտը, ու շատ հավանական էր, որ հենց ինքն էլ դառնար Եվրոպայի չեմպիոն, եւ Թուրքիայի դրոշը ծածանվեր մեր երկրում, դրա համար որոշեցի մասնակցել»,- ասել է նա:

Բաչկովը նաեւ հավելել է՝ ցավալին այն էր, որ իր մասնակցության հայտից հետո թուրք բռնցքամարտիկին հանել են ցուցակից, նրա փոխարեն մեկ ուրիշին ներկայացրել:

Խոսելով իր հաղթանակների մասին՝ մարզիկը նկատել է՝ դրանք դժվար չեն տրվում, մինչեւ այդ տարվող աշխատանքն ու համառ ջանքերն են դժվարություն պահանջում: «Հաղթանակից հետո ամեն ինչ այնքա՜ն հեշտ է թվում»,- շեշտել է չեմպիոնը:

Հարցադրմանը՝ տարբերություն կա՞ր արտերկրում եւ Հայաստանում ներկայանալու մեջ, Բաչկովն ասել է. «Բարձրակարգ մարզիկի համար տարբերություն չպետք է լինի, քանի որ արդեն փորձով լի է: Իսկ երիտասարդ մարզիկներին գուցե խանգարի՝ մեկի համար մոտիվացիա լինի, մյուսի համար՝ հոգեբանական ճնշում: Իսկ իմ պարագայում դրական ազդեցություն ունեցով, ես մեր ժողովրդից, երկրպագուներից լիքը դրական էմոցիաներ ստացա, դա վերածվեց ազարտի, ու կարողացա հարվածներ հասցնել հակառակորդին»:

Նա նաեւ նշել է, որ լրացուցիչ ոգեւորություն էր դահլիճում հայ հայտնի բռնցքամարտիկների ներկայությունը: «Այս մրցաշարում նրանք էլ շատ կարեւոր դեր խաղացին»,- ընդգծել է մարզիկը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Հովհաննես Բաչկովն ասել է՝ երեւի կվիրահատի ձեռքը, հետվիրահատական վերականգնողական փուլում կլինի, որոշ ժամանակ հետո արդեն պարզ կդառնա, թե ինչ կանի:

Հիշեցնենք՝ Երեւանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Поделиться
Класс
Send
img9553_4BwAV.jpeg

Սպասվում է տեղումներ

img0117_uwGXb.jpeg

Տղես սպանվել է «արա» բառի համար, պատասխան են տալու. Էջմիածնեցի 15-ամյա աշակերտի դեպքից նոր մանրամասներ

img0115_wC_ay.jpeg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Այս ադրբեջանցի էկոակտիվիստն ազատ շրջում է Շիրվանզադեի անվան դպրոցի շրջակայքում և նկարահանում Տեսանյութ

img0113_xu6vd.jpeg

Մաշտոցի պողոտայում այսօր վրաերթի ենթարկված երեք հետիոտներից հղի կինը մահացել է

img0110_6OJpU.jpeg

Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը

img3267_NgjCj.jpeg

Ռուբլին այսօր թանկացավ. ԿԲ

img0107_rXItv.jpeg

Մամ Գերոն քո տղեն էր... Գերասիմ Առաքելյանը երեկ զոհվեց սահմանին

img3186_1iYTD.jpeg

Դպրոցում ծեծված 15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է. Մանրամասներ

img6696_s6AmF.jpeg

Սահմանին զոհ ունենք. Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ

img6650_SX4p-.jpeg

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

img8668_j4Mlg.jpeg

24 ժամով ջուր չի լինի

img6686_mXCZn.jpeg

ԿԱՐԵՎՈՐ. ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել