Հրապարակվել է երեկ ողբերգական վթարից մահացած երեխայի և վիրավորների ինքնությունը

Հրապարակվել է երեկ ողբերգական վթարից մահացած երեխայի և վիրավորների ինքնությունը

Իրադարձային Ipress 2024-06-22 11:39:00 1464
erexan-mahacel-e_DKRSC.jpg

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում, բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որը մոտ 10 տարեկան տղա է, տեղում մահացել է, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը վարորդի երեխաներն են:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Սպիտակի բաժնի, ՊԾ Լոռու մարզի գումարտակի և Սպիտակի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 34-ամյա Գոհար Մ․-ն, վթարի հետևանքով նրա 10-ամյա տղան՝ Պողոս Ս․-ն տեղում մահացել է, իսկ Գոհար Մ․-ն և նրա 7-ամյա դուստրը տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և ռեանիմոբիլով տեղափոխել Երևան։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել