Հրապարակվել է այսօրվա կրակոցներ և գողություն կատարող խմբի տեսանյութը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրապարակվել է այսօրվա կրակոցներ և գողություն կատարող խմբի տեսանյութը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2022-05-24 19:37:00 49185
goxutyun_jHq8K.jpg

Այսօր՝ մայիսի 24-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող  տարածքից գողություն է կատարվելու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հասնում են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։ 

Ոստիկանները հրահանգում են, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմում են փախուստի։ 

Սկսվում է հետապնդում, և Նոր Նորքի ոստիկաններին օգնության են հասնում ՀՀ ոստիկանության պարեկաիյն ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Հետապնդումը շարունակվում է մինչև Դավիթ Բեկի փողոցը, և մեկ այլ տեղից էլ փախուստի դիմածներին հետապնդում են նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանը, Արման Խալաթյանը և կրտսեր պարեկ Արթուր Ավետիսյանը։ 

Պարեկները մի քանի անգամ բարձրախոսով հրահանգում են, որպեսզի փախուստի դիմողները կանգնեն, սակայն նրանք, դարձյալ չենթարկվելով, շարունակում են դիմել փախուստի։

Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդում են մոտ 4 կմ, ու արդեն պարեկ Ռ. Ալոյանը, ով նաև վարում էր ծառայողական ավտոմեքենան, նախազգուշական կրակոցներ է արձակում օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակում Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը և բախվում բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվում «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։ 

Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմում են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվում է նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել, ովքեր էլ բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Կողաշրջված ավտոմեքենայում հայտնաբերվում է խոշոր չափի պղնձե մալուխներ, և այդ վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Ն. Պովլովի հանձնարարականով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Էդգար Հայրապետյանի ուղեկցությամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Մյուս փախուստի դիմած ավտոմեքենան նույնպես հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 

Ավտոմեքենայում հայտնաբերվում է նաև հատուկ մալուխե կաբելներ կտրելու համար նախատեսված մկրատ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիքներից է։ Իսկ քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Բաղմանյանի գլխավորությամբ քննիչների մի խումբ էլ դեպքի վայրի զննություն էին կատարում գողության վայրում։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին բերման ենթարկված և որոնվող անձանց ինքնությունը չենք հրապարակում, սակայն գողոնը կազմում է մոտ 4 մլն դրամ։ 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել