Հրապարակվել են Վլադիկավկազում հայ վարորդի վրա հարձակման կադրերը

Հրապարակվել են Վլադիկավկազում հայ վարորդի վրա հարձակման կադրերը

Իրադարձային Ipress 2022-06-15 11:46:00 9105
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hay-varord_MZBe_.jpg

Հրապարակվել են Վլադիկավկազում տաքսու վարորդի վրա հարձակման կադրերը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ծեծկռտուք սկսվում ուղեւոր Մուրադ Օսմանովի եւ տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանի միջեւ հենց ճանապարհին։ Հենց այդ ժամանակ էլ մահակով և դանակով զինված Օսմանովը դանակահարում է 79-ամյա տղամարդուն:

Հիշեցնենք, որ հարձակումից հետո Օսմանովին բերման էին ենթարկել ու տեղափոխել հիվանդանոց, իսկ հետո այնտեղ էին գնացել վիրավոր Գրիգորյանի հարազատները։ Նրանք դանակով մի քանի անգամ վիրավորել էին Օսմանովին, ապա ատրճանակով կրակել նրա վրա։ Ավելի ուշ տղամարդը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում։

Այժմ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ն ստուգում է նշանակել՝ հասկանալու , թե ինչու Օսմանովին հիվանդանոց ուղեկցած ոստիկանները չեն կարողացել նրան փրկել տաքսու վարորդի հարազատների հաշվեհարդարից, գրում է Baza-ն։

Поделиться
Класс
Send