Հրապարակվել են այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից լուսանկարներ

ԲԱՑԱՌԻԿ․ Հրապարակվել են այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից լուսանկարներ․ Կա 3 զոհ

Իրադարձային Ipress 2024-03-22 22:19:00 15516
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ka-3-zoh-ev-viravorner_owq2D.jpg

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen»  ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 3 հոգի մահացել է և կա 5 վիրավոր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկություների վթարի մեղավորը «BMW»-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ անցնելով կանաչ գազոնի վրայով, ապա բախվել  է ծառերին ու երկաթե արգելապատնեշներին , մի քանի ծառ ու երկաթե արգելապատնեշներ կոտրել է և հայտնվել դեպի Սևան ընթացող հատվածում՝ բախվելով ավտոմեքենաներին և կողաշրջվել, «BMW»-ն մեջտեղից կիսվել է։

Հրշեջ փրկարարները չսպասելով ճանապարհն սպասարկող ճանշինի ժամանմանը կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

Поделиться
Класс
Send
astxagushak-5_wnD89.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 27-ի համար

gazi-anjatum_aJaMh.jpg

36 ժամ գազ չի լինելու այս հասցեներում

gagik-surenyan_9P3fN.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

kiranc_BZ9iY.jpg

Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ

inna-gosh_JDwNL.jpg

Վերջ. Արդյոք Իննան ու Գոշը բաժանվել են

nikol-pashinyan_GArpk.jpg

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

arev-vracyan_LinvG.jpg

Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ Նոր մանրամասներ

hamacancy-caxrum-e_gVcVU.jpg

Համացանցը խռխռոցով ծաղրում է Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանին. Տեսանյութ

iravichaky-kirancum_PcINH.jpg

Իրավիճակը Կիրանցում նորից լարված է․ Ինչ է կատարվում

dolar-rubli_PDSzm.jpg

Դոլարի և ռուբլու նոր փոխարժեք սահմանեց ԿԲ-ն

arexcvacayin-depq-1_qU1zR.jpg

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում․ Հայտնաբերվել է 2 մարմին, կա 2 վիրավոր

zinvor-e-viravorvel-1_Jm5Sv.jpg

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել