Հոգեկան հիվանդը ո՞նց է երեք շան թուլա ունեցել. Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հոգեկան հիվանդը ո՞նց է երեք շան թուլա ունեցել. Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Իրադարձային Ipress 2022-12-22 23:31:00 1005
Հետևեք մեզ՝ Telegram-ում
pemzasen-1_D3gX_.jpg

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանված ընտանիքի հորը՝ Սեւակ Մելիքսեթյանին ապրելու ուժ տալիս է անհագ վրեժը. «Ես պիտի իմ աչքերով տեսնեմ, թե ինչ պատժի են արժանանում ընտանիքս ինձանից խլող շակալները»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց ընտանիքի հայրը:

-Ասո՞ւմ են, որ ոճրագործները Ձեր ընկերներն էին:

-Շատ բան են ասում, էնպիսի հեքիաթներ եմ լսում, որ ապշում եմ: Առաջին տականքին ճանաչում եմ, որպես գյուղի մարդ, չնայած էլ ինչ մարդ` անասուն: Երկրորդի հետ էլ մոտիկություն է եղել` ի՞նչ ընկերությունը, ընկերը կմտներ ընտանիքս, ընկերը ընտանիքիս վերջ կտար, ընկերը...

-Ասում են, որ ոճրագործներից մեկը ունի հոգեկան խնդիրներ, Դուք նկատե՞լ եք նրա մոտ հոգեկան խնդիրներ:

-Մեր Հայաստանում իր ա պես հոգեկան հիվանդները կազմում շուրջ 70 տոկոս, բանակից ազատվելու համար դառնում են հոգեկան հիվանդ, ինչ հոգեկան հիվանդ: Հոգեկան հիվանդը ո՞նց է ամուսնացել, երեք շան թուլա ունեցել, տենց հոգեկան հիվանդ կարող են ինձ ցույց տալ:

-Ասում են, որ գողության համար են հայտնաբերվել:

-Երբ պետք է եղավ, ժամանակը եկավ, սաղ կիմանան, թե ովքեր են էդ տականքները: Ես շատ բան չեմ ուզում խոսել: Էդ օրը խոսել եմ ընտանիքիս հետ, պառկում էին քնելու, ինչ իմանային, որ րոպեներ հետո էդ պիղծերը մտնելու են տունս...Էսօր շատ բան են խոսում, ասում են արտաշիրիմում է արվել, բայց ես ոնց կարող եմ թողնել, որ էրեխեքիս հոգիները հիմա էլ արտաշիրիմումով խաթարվի, բացառվում է: Ինձ էսօր միայն ուժ է տալիս է տականքների վերջը տեսնելը:

-Ոճրագործների ընտանիքները գյուղո՞ւմ են:

-Իհարկե ո՛չ, իրանք ո՞նց կարող են գյուղ մտնել, բացառված է:

Поделиться
Класс
Send
13-amya-axjik_ouGxS.jpg

13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել 74 և 66 տարեկան տղամարդիկ․ Ովքեր են նրանք․ Մանրամասներ

inqntir-e-korcanvel_rkux-.jpg

Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

brnutyun__lvOp.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել. բժիշկները պայքարում են կյանքի համար

1-or-jranjatum_WJ3UL.jpg

Տեղեկացեք․ 1 օր ջուր չի լինելու

exanaky-hayastanwum_IK2jr.jpg

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

goxutyun_U1lp7.jpg

Նոր մանրամասներ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործից

ahazang-lunapark_oP5h6.jpg

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Մանրամասները

hangucyal_z7DbR.jpg

Բրազիլիայում կինը հանգուցյալին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

larvac-iravichak_eIrEx.jpg

Լարված իրավիճակ Աբովյան փողոցում․ Մանրամասներ

vache-tovmasyan_q7pR_.jpg

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

dolar-rubli_CAfmn.jpg

Ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներ սահմանվեց ԿԲ-ի կողմից

voghbergakan-vtar_6DZXp.jpg

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Կա զոհ և վիրավոր