Հնչել է կրակոց. միջադեպ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ ՀՀ-ում

Հնչել է կրակոց. միջադեպ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ ՀՀ-ում

Իրադարձային Ipress 2020-08-06 20:02:00 1821
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bh_iMKYh.jpg

Տեղեկություններ էին տարածվում, որ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մասնակցությամբ զենքի գործադրմամբ միջադեպ է գրանցվել Ֆրիկի փողոցում, ինչի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանից:

Վերջինս հայտնեց, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրիկի 15 հասցեի մոտակայքում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից՝ դեռևս չպարզված անձը, իր մոտ եղած ատրճանակից արձակել է կրակոց։

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ դեպքն ենթադրյալ առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործը քննչական ենթակայության կարգով ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար»,-ասաց Գոռ Աբրահամյանը:

Поделиться
Класс
Send
13-amya-axjik_ouGxS.jpg

13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել 74 և 66 տարեկան տղամարդիկ․ Ովքեր են նրանք․ Մանրամասներ

inqntir-e-korcanvel_rkux-.jpg

Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

brnutyun__lvOp.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել. բժիշկները պայքարում են կյանքի համար

1-or-jranjatum_WJ3UL.jpg

Տեղեկացեք․ 1 օր ջուր չի լինելու

exanaky-hayastanwum_IK2jr.jpg

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

goxutyun_U1lp7.jpg

Նոր մանրամասներ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործից

ahazang-lunapark_oP5h6.jpg

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Մանրամասները

hangucyal_z7DbR.jpg

Բրազիլիայում կինը հանգուցյալին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

larvac-iravichak_eIrEx.jpg

Լարված իրավիճակ Աբովյան փողոցում․ Մանրամասներ

vache-tovmasyan_q7pR_.jpg

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

dolar-rubli_CAfmn.jpg

Ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներ սահմանվեց ԿԲ-ի կողմից

voghbergakan-vtar_6DZXp.jpg

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Կա զոհ և վիրավոր