Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համալիրի առաջին մարտկոցը, հայտնում է The New Indian Express-ը։
«Աքաշը» «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է 25 կմ հեռավորության վրա խոցել կործանիչներ, հրթիռներ, անօդաչու սարքեր և այլ օդային միջոցներ։
«Աքաշ» ԶՀՀ-ի յուրաքանչյուր մարտկոց համալրված է Rajendra 3D պասիվ էլեկտրոնային սկանավորվող ռադարով և չորս արձակման կայանով՝ յուրաքանչյուրը երեք հրթիռով:
