Հնարավոր է էլեկտրաէներգիայի ու գազի սակագների իջեցում

Հնարավոր է էլեկտրաէներգիայի ու գազի սակագների իջեցում

Տնտեսական Ipress 2022-06-15 17:09:00 2148
elektraenergiayi-gazi_rEMTO.jpg

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձավ դրամի արժևորմանը։ Նախորդ տարվա համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 20 տոկոսով։

«Եթե փոխարժեքը կայունանա հենց այս միջակայքում, հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի ու գազի սակագների վերանայման և իջեցման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ հենց մեծ դեր ունի փոխարժեքը»,- հարցրեց Թունյանը։

Ըստ նրա՝ նախկինում, երբ դրամն արժեզրկվել է, այդ ընկերությունները սովորաբար դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները դեպի վերև վերանայման հայտով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և դրամի արժևորվումը, բնականաբար, հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի։ «Այլ հարց է, թե ինչքանո՞վ է այս իրավիճակը ֆունդամենտալ, երկարատև։

Իրոք, չի բացառվում, որ սա երկարատև միտում է այլևս, և նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո, սա արժևորված փոխարժեք է։ Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարվա կտրվածքով այս հարցին կանդրադառնա»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը