Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանի փաստաբանը վրաերթի մասին

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանի փաստաբանը վրաերթի մասին

Իրավունք Ipress 2022-05-04 23:52:00 9498
vrert_mM8mq.jpg

Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորին դեռեւս մեղադրանք չի ներկայացվել, նա դեռեւս չի հարցաքննվել, գտնվում է ձերբակալման մեջ: Չեն եղել քննչական գործողություններ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

«Ըստ նրա՝ վրաերթի ենթարկողը դեռեւս չի հայտնել դեպքի հանգամանքները, թե ինչ պայմաններում է վրաերթը եղել: Փաստաբանի խոսքով, միայն հայտնել է, որ շատ է ցավում հղի կնոջ մահվան համար: Մեր զրուցակցի խոսքով, քանի դեռ իր վստահորդը չի խոսել, ինքը ձեռնպահ կմնա մեկնաբանություններ տալուց:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ դիտելով համացանցում տարածված դեպքի տեսագրությունները, ինչ է եզրահանգել. տեսնո՞ւմ է վրաերթ անող Արամ Նավասարդյանի մեղավորությունը:«Նայել եմ՝ կարգավորողը՝ ձեռքերը պարզած կողք, աջ ձեռքն էլ պտտում է, այսինքն՝ ուղեկցողին ասում է՝ արագացրու, անցի: Իսկ դեմքի մասով կանգնած է դեպի Լեոյի փողոցի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ բոլոր երթեւեկության մասնակիցներն անխտիր, ներառյալ` հետիոտները պարտավոր են ղեկավարվել կարգավորողի ազդանշաններով: Նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը»,-գրում է լրատվամիջոցը։

Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուրում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը