ՀՀ ՊՆ-ն լավ լուր է հայտնել

ՀՀ ՊՆ-ն լավ լուր է հայտնել

Բանակ Ipress 2022-08-08 22:26:00 17058
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hh-pn_5fV95.jpg

Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Поделиться
Класс
Send