Հենոն ձեզ ի՞նչ էր արել, բացի սեփական առողջության հաշվին ձեզ ուրախություն պարգևելուց, որ էդ տղուն սենց դավաճանեցիք. Դանիելյան

Հենոն ձեզ ի՞նչ էր արել, բացի սեփական առողջության հաշվին ձեզ ուրախություն պարգևելուց, որ էդ տղուն սենց դավաճանեցիք. Դանիելյան

Սպորտ Ipress 2022-06-17 12:22:00 570
henrikh-mkhitaryan_5uCHL.jpg

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  Երևանում մեր ֆուտբոլային հավաքականի լեգենդները հրաժեշտի խաղ են եկել խաղան` ֆեդերացիայ 30-ամյակին նվիրված: Հավաքվել են բոլորը բացի Մխիթարյան Հենրիկից ու շատ քչերը ընկալեցին համազգային ստորության այս դրսևորումը:

Հավաքականում Հենրիկի փառահեղ մի քանի սեզոնին ես շատ մոտիկից եմ հետևել: Այն ժամանակ ակտիվ էի ոչ միայն որպես շարքային ֆուտբոլասեր, այլ ֆանատական շարժման մեջ: Լավ եմ հիշում` ոնց էին այդ տղային բոլորը պաշտում: Ոնց էին օրինակելի համարում իր աշխատասիրությունը, համեստությունն և նվիրվածությունը: Բոլորս ուրախանում էինք, որ նա ջահելների համար լավ օրինակ է, թե ինչպես կարելի է հասնել բոլոր բարձրունքներին: Տո հենց ես կարող ա ֆուտբոլը չթարգեյի, եթե Հենրիկը իմ տարիքային խմբից լիներ: Ողջ ազգն էր իրենով պարծենում ու հպարտանում, թեպետ իհարկը իրենով իրավունք ուներ պարծենալ միայն նրա մայրը ու մի քիչ էլ Հայրապետյան Ռուբենը ու Վարդանը Մինասյան:

Անցավ մի քանի տարի, երկրում «հեղափոխություն» եղավ և, կեղծ ժողովրդավարության էքստազի մեջ, այն դուրս բերեց ժողովրդի իրական դեմքը: Միջին վիճակագրական հային լիովին նկարագրող ապիկար ապուշների հմուտ կառավարման արդյունքում Հենրիկը նադայել ա ըլնում ու դադարում խաղալ հավաքականում: Հավաքականն էլ բնականաբար փլուզվում է ու իր արած ամեն ինչը միանգամից մոռացվում է: Հասնում է նրան, որ իրենով պարծեցող ոչնչությունները նույնիսկ սկսում են իրեն փնովել, դե հո չեն ընդունի, որ եկել եղածն էլ քանդել են:

Ու էս ամեն ինչի ֆոնին հանրությունն էլ առանձնապես ռեակցիա չի տալիս: Տղա էր էլի, եկավ մեզ մի քիչ ուրախացրեց, թերարժեքության բարդույթներիս դարման արեց, ռասխոդ արինք, գնաց: Թե նա հիմա ոնց ա իրան զգում, հեչ վեջներիս էլ չի:

Ավելին, նույնիսկ իրա թմակիցների վեջին չի: Մարդիկ, ովքեր ահագին փող աշխատեցին իրա մեջքին հելած: Մովսիսյան Յուրային ես վաղուց եմ ճանաչում, դեռ Փասադենայի ավագ դպրոցի դաշտերում իրար հետ պարապելուց: Միշտ եղել ա առողջ, նպատակասլաց ու ուժեղ անձնավորություն, բայց ինքն իրանով Կրասնոդարից ավել չէր հասնի, եթե հավաքականում իրան չսնուցեր Հենոն: Հենոն չլիներ Յուրան Սպարտակում չէր հայտնվի: Ոչ Յուրան առաջ կգնար, ոչ` Ղազարյանը, ոչ` Արզումանյանը, ոչ էլ` մնացածը: Հավաքականի անկման հետ բոլոր տղերքի կարյերան անկում ապրեց, բացի Հենոյից: Հիմա ինձ հետաքրքիր ա, որ էդ տղերքը եկան տեսան Հենոն չկա, մտքներով չանցա՞վ ասեն՝ լավ ես ի՞նչ եք անում...

Լավ, ենթադրենք Սերժը քաղաքականացված էր, խճճված է իր ժառանգությունը, դեռ ահագին բան պատմությունը պիտի պարզի: Լավ, ենթադրենք Հայրապետյան Ռուբենն էր խնդրահարույց, Նիկոլին էր քրֆում, բան... Արա, այ ժողովուրդ, բա Հենոն ձեզ ի՞նչ էր արել, բացի սեփական առողջության հաշվին ձեզ ուրախություն պարգևելուց, որ էդ տղուն սենց դավաճանեցիք:

Դժվար ա երկիր կառուցել, երբ դավաճան են բոլորը... Հարությունյան Շանթը շատ ճիշտ ասում, որ մեզ բարոյական հեղափոխություն է պետք:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը