Հարգենք մեր գործընկերուհու ընտանիքի վիշտը․ կոչ՝ դիմադրության շարժման կազմակերպիչներին

Հարգենք մեր գործընկերուհու ընտանիքի վիշտը․ կոչ՝ դիմադրության շարժման կազմակերպիչներին

Իրադարձային Ipress 2022-05-11 13:33:00 5925
armine-cagaryan-3_O5ssl.jpg

Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ Հասմիկ Պողոսյանը դիմել է դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին․ «Երեկ Դեբեդ գետում տեղի ունեցած ողբերգության հետևանքով կյանքից հեռացավ մեր հմայիչ ու ինքնատիպ հաղորդավարուհիներից մեկը՝ Արմինե Ճաղարյանը։

Պակասեց միշտ ստեղծագործական գաղափարներով լի, գեղեցիկ էություն ունեցող մարդ, ով նույնպես պայքարում էր մարդկային, գեղեցիկ արժեքները պահպանելու համար։

Որպես լրագրող և ազգային արժեքների համար միշտ պայքարող հայուհի` ուզում եմ դիմել այս օրերին մեր երկրում տեղի ունեցող դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին, հարգելի ընդդիմությանը և ասել հետևյալը.

Հարգելի գործիչներ, վաղը՝ ժամը 18։00-21։00-ն, Կոնդի եկեղեցում տեղի կունենա հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։ Խնդրում ենք, որ այդ ժամանակահատվածում Պռոշյան փողոցում քայլերթ չկազմակերպվի։

Դիմադրության շարժման հիմքում առաջին հերթին պայքար է ազգային արժեքների համար։ Հարգենք մեր գործընկերուհու ընտանիքի վիշտը, որպեսզի նրան ճանաչողներն ու հարազատները կարողանան վերջին հրաժեշտի արարողությունը պատշաճ կազմակերպել և մարդկանց հոսքը չխոչընդոտվի։

Դիմադրության շարժումը նաև նման քայլերով պիտի տարբերվի։ Հուսանք, որ պատշաճ արձագանք կունենա իմ և շատերի այսպիսի գրառումը։ Հանգչես խաղաղությամբ, մեր հմայիչ գործընկերուհի, Արմինե Ճաղարյան։

Նշանակություն չունի , որ քեզ հետ որևէ տեղ աշխատելու առիթ չեմ ունեցել։ Այս ցավը ևս մերն է»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը