Նոր մանրամաաներ հանգստատանը մահացած հայտնաբերված նորապսակների դեպքից

Նոր մանրամաաներ հանգստատանը մահացած հայտնաբերված նորապսակների դեպքից

Իրադարձային Ipress 2023-02-27 17:43:00 657
norapsakner_m7AAE.jpg

Hraparak.am-ը գրում է. 2020 թվականի փետրվարի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեւորգյանների ընտանիքում։ 

Շիրակի մարզի Ախուրյան համայնքից է ընտանիքը։ 3 տարի առաջ Գեւորգյանների որդու՝ Դավիթի եւ նրա ընտրյալի՝ Էլմիրա Հակոբյանի հարսանիքն է եղել։ Զույգը հարսանիքից հետո մեկնել է Դիլիջան՝ հանգստի, վարձակալել են սեփական տան առաջին հարկի սենյակը, որտեղ էլ առավոտյան գտել են նրանց մարմինը։

Ընտանիքի բարեկամ տիկին Աիդան պատմում է, որ 3 տարի է՝ առաջին ատյանում գործի քննությունը չի ավարտվում, անընդհատ տարբեր պատճառաբանություններով հետաձգվում է․ «Նորապսակների մարմինները գտել էին բաղնիքում՝ մերկ վիճակում, բայց բաղնիքում ջուր չի եղել, մենք գիտենք, որ ջրերը սառած են եղել, ջուր չի եղել։ Մենք էրեխեքից տեղեկություն չունեինք, քանի որ մեզ չէին պատասխանում, դրա համար զանգեցինք տան տիրոջը, որ տեղեկություն ունենայինք, գնացել է դուռը ծեծել է տան տերն ու դրանից հետո դարձել է անհասանելի։ Դրանից հետո մեր զանգին պատասխանել է քննիչը»։

Ըստ մեր զրուցակցի՝ լիարժեք նախաքննություն չի կատարվել, կիսատ-պռատ գործը քննիչն ուղարկել է դատարան․ «Տան տերը մեղքը գցում է ներտնային աշխատակցի, այսինքն՝ գազի սպասարկումն իրականացնող անձի վրա, որ չի բացահայտել թերությունները, ասում են, որ էրեխեքը գազից թունավորվել, խեղդվել են։ Բայց, երբ ջուր չի եղել, իրենք ինչի՞ պիտի բաղնիքում լինեին։ Տանը բնական գազ է եղել, տեղադրված է եղել ինքնաշեն վառարան։ Մենք կասկած ունենք, որ էրեխեքը խեղդվել են անկողնու մեջ, էդպես տեղափոխել են բաղնիք, որ մեղքը գցեն գազի մասնագետի վրա։ Դա դիտավորյալ սպանություն չէ, դժբախտ պատահար է, բայց դա չի եղել բաղնիքի մեջ․․․ Տան տերն այնքան անշորք է, որ ոչ մի ցավակցական բառ չի ասել»։

Վարձակալությամբ սենյակը տված անձը վկայի կարգավիճակ ունի, իսկ աշխատակիցը՝ մեղադրյալի․ «Ազատության մեջ են բոլորը, դատերը շարունակվում են, բայց գիտեք ինչպե՞ս, նիստի օր են նշանակում, Գյումրիից հասնում են Դիլիջան, ու նիստերը չեն կայանում»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը