Հայ բռնցքամարտիկները ռինգում են մնացել մինչև լուսադեմ․ մրցավարները ստիպված են եղել կրկին դիտել մենամարտը

Հայ բռնցքամարտիկները ռինգում են մնացել մինչև լուսադեմ․ մրցավարները ստիպված են եղել կրկին դիտել մենամարտը

Սպորտ Ipress 2022-05-30 13:40:00 1560
brnckamartikner_M-2pd.jpg

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ժամանակ հայ բռնցքամարտիկները ռինգում են մնացել մինչև գիերվա ժամը 4-ը` բողոքելով մրցավարների որոշման դեմ։Մարզիկների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում են մնացել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներն ու մրցաշարի կազմակերպիչները։

Միաժամանակ մրցավարների որոշումներից իրենց դժգոհությունն էին հայտնել նաև ուկրաինական պատվիրակության անդամները։Բոյկոտի արդյունքում մրցավարները ստիպված են եղել կրկին դիտել թե՛ հայ, և թե՛ ուկրաինացի բռնցքամարտիկների մենամարտերի տեսանյութերը։

Նշենք, որ մայիսի 29-ին կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը մենամարտել էր իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ, որինմրցավարները հաղթանակ էին շնորհել։ Առաջին ռաունդից հետո մրցավարները նախապատվությունը տվել էին հայ բռնցքամարտիկին, երկրորդ և երրորդ ռաունդներում` իսպանացուն (1:4, 0:5):Մանասյանն ու Հայաստանի հավաքականը, դժգոհ լինելով մրցավարների որոշումից, հրաժարվել էին լքել ռինգը՝ սպառնալով բոյկոտել առաջնության վերջին օրը։Ռինգ էր մտել նաև ուկրաինական պատվիրակությունը՝ դժգոհ ուկրաինացի բռնցքամարտիկ Յուրի Զախարաևի և բրիտանացի Մոհամեդ Հարիս Աքբարի մենամարտի վերաբերյալ մրցավարների որոշումներից։

Ֆեդերացիայի աղբյուրները Sputnik Արմենիային հայտնել են, որ բողոքարկված մենամարտերի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի ընդունվել։Այսօր ժամը 17:00-ին պետք է սկսվեն եզրափակիչ մենամարտերը, իսկ մինչ այդ մրցավարները ստիպված կլինեն որոշել եզրափակիչի մասնակիցներին։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել