Հայտնի է երեկ ողբերգական ավտովթարի հետևանքով զոհերի և վիրավորների ինքնությունը

Հայտնի է երեկ ողբերգական ավտովթարի հետևանքով զոհերի և վիրավորների ինքնությունը

Իրադարձային Ipress 2024-03-23 11:30:00 13389
voghbergakan-avtovtar-2_J-Y0v.jpg

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Մարտի 22-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Skoda» (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1996 թ․), «BMW» (վարորդ՝ Գ. Պ., ծնված 1997 թ․), «Volkswagen» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1976 թ․) և «Ford» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Մ. Դ.-ն և ինքնությունը չպարզված ևս մեկ ուղևոր մահացել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Վ. Մ.-ն (ծնված 1965 թ), Գ. Ա.-ն (ծնված 1990 թ.), Է. Խ.-ն (ծնված 1980 թ.) և Վ. Ե.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի դի, իսկ վարորդի դին հայտնաբերել մեքենայից դուրս. փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ, «BMW» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը