Հայտնաբերվել է՝ երեկ Լոռու մարզում 64-ամյա տղամարդուն սպանած 27-ամյա կինը

Հայտնաբերվել է՝ երեկ Լոռու մարզում 64-ամյա տղամարդուն սպանած 27-ամյա կինը

Իրադարձային Ipress 2024-05-28 11:15:00 1530
spanutyun-1_mZ2z5.jpg

Երեկ՝ մայիսի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները (վարչության պետ Արթուր Զաքարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանի, և ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ) համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրի Բաղդասայանի գլխավորությամբ ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը:

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի ոստիկանապետը օպերատիվ տեղեկություն է ստացել, թե ով է ենթադրյալ սպանություն կատարողը և որտեղ է նա գտնվում, ու րոպեներ անց ոստիկանության օպերատիվ խումբը մեկնելով նշված հասցե հայտնաբերում է կասկածյալին ու նրան բերման ենթարկում ոստիկանության Թումանյանի բաժին։

Արդեն տեղում հարցերի ճնշման տակ կասկածյալը, ով Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն է, խոստովանում է արարքը ու հայտնում, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ) հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:

Սոֆյա Կ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, ինչպես նաև ոստիկանաններին ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիասցող հող փխրեցնելու համար նախատեսված բրիչը:

Քննիչի որոշմամբ Սոֆյա Կ.-ն ձերբակալվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել էին նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա էր հարվածի 3 հետք։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը