Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրադարձային Ipress 2024-07-07 23:11:00 5166
Հետևեք մեզ՝ Telegram-ում
erkrasharj-hayastanwum_XQKYn.jpg

Հուլիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝

Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ, Բավրա, Թավշուտ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, Ինչպես նաև Լոռու մարզի Սարչապետ և Պաղաղբյուր գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Поделиться
Класс
Send