Դեբեդ գետում մահացած հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի վերջին նկարն է` արված 6 ժամ առաջ Photo

Դեբեդ գետում մահացած հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի վերջին նկարն է` արված 6 ժամ առաջ Photo

Իրադարձային Ipress 2022-05-09 18:28:00 21861
Հետևեք մեզ՝ Telegram-ում
haxordavaruhi-armine_2gMEs.jpg

Հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի վերջին նկարն է` արված 6 ժամ առաջ... 31-ամյա Արմինեն լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս ընկել է Դեբեդ գետը, գիտակցության չգալով մահացել է, գրում է Shamshyan.com-ը։

Արմինեն աշխատում էր «Շանթ» TV-ում ու Radio Marshall-ում, երկար տարիներ աշխատել է Երկիր Մեդիայում։

Հիշեեցնենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 16:40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ալավերդի  քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու  պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ  նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Սա իմ պայուսակն է» հաղորդման  վարող Արմինե Ճաղարյանն էր:

Փաստի առթիվ  ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի  տեղեկություններով՝  սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Нет описания.

Нет описания.

Поделиться
Класс
Send