Կրակոցներ Մալաթիայում․ Կա 1 զոհ, 1 վիրավոր

Կրակոցներ Մալաթիայում․ Կա 1 զոհ, 1 վիրավոր

Իրադարձային Ipress 2022-09-24 22:31:00 15411
Հետևեք մեզ՝ Telegram-ում
krakocner_ZVEYM.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր  Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը, ով եղել է  հրազենային վնասվածքներով, հիվանդանոց է տեղափոխվել Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից։

Պարեկները չսպասելով բժիշկների ժամանմանը, իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են բինտ ու բամբակ, ապա առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել են Lexus, Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։

Поделиться
Класс
Send
8d078e6a-68ab-4359-9e77-9ef17a2c73e2_shCz_.jpeg

Ռուբլին էժնացավ. Կենտրոնական բանկը նոր թվեր հրապարակեց դոլար

zovq_aF2mX.jpg

Նկուղային հարկում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված հայտնաբերվել է փակ դուռ. ինչ է բացահայտվել «ՆՈՐ ԶՈՎՔ»-ում (տեսանյութ)

kalendar_mLIBS.jpg

Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

arus-1_zXIsK.jpg

Լույս աշխարհ է եկել Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը․ Հուզիչ տեսանյութ

erexa-karen_1JdMt.jpg

14 տարի երեխա չունենալուց հետո հաղորդավար Տիգրան Հարությունյանը հայր կդառնա. Հուզիչ տեսանյութ

norapsakner_m7AAE.jpg

Նոր մանրամաաներ հանգստատանը մահացած հայտնաբերված նորապսակների դեպքից

dolar-3_i6zo3.jpg

Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել են. ԿԲ

6cffc0aa-1229-4392-9a00-154293e3d2fa_ra1Gr.jpeg

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ սակագները կփոփոխվեն

3b80f662-5f1b-4b86-8aad-cfcda57c9549_fpyCQ.jpeg

Հայտնի է Շիրակի մարզի ավտոտնակում հայտնաբերված 18֊ամյա աղջկա եւ 26-ամյա տղայի կյանքից զրկվելու պատճառը

rubli_VfN0b.jpg

Ցածր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

norapsakner_UY9iF.jpg

Ողբերգական դեպք․ Մեղրամիսը վայելելու գնացած նորապսակներին գտել են հանգստատանը մահացած

dolar-2_0C7Qt.jpg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը