Կրակոցներ Երևանում. մի խումբ քաղաքացիների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Կրակոցներ Երևանում. մի խումբ քաղաքացիների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Իրադարձային Ipress 2020-05-19 19:44:00 1095
bkw_T4kOt.jpg

Քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սամսոն Ղարիբյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողներն ու հետաքննիչը: Մինչ համայնքային ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ հրամանատար Ս. Ղարիբյանի գլխավորությամբ, վիճաբանություն կատարելու և կրակոցներ արձակելու կասկածանքով տաք հետքերով դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են մի քաղաքացու, ով կասկածվում է նաև կրակոցներ արձակելու մեջ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կրակոցի հետևանքով վնասվել է բակում կայանված KIA մակնիշի 34 PR 174 համարանիշի ավտոմեքենան: Այս պահին դեպքի վայրում աշխատում է հետաքննչական խումբը:

Փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև որդյո՞ք վիճաբանության հետևանքով տուժածներ կան թե ոչ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը