Կրակոցներ Երևանում. Լուսանկարներ և Մանրամասներ դեպքից

Կրակոցներ Երևանում. Լուսանկարներ և Մանրամասներ դեպքից

Իրադարձային Ipress 2022-08-06 10:41:00 789
Հետևեք մեզ՝ Telegram-ում
krakocner_iGAkn.jpg

Երեկ՝ օգոստոսի 5-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser  մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի  ավտոմեքենան  Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից:

Պարեկները  կարողացել են  2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:

Նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ: Ավագ պարեկն ու պարեկը սահմանազատել են նշված վայրը և սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Թափոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, բերման ենթարկվածների, փախուստի դիմած անձանց ինքնությունը  և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձանց և հանցագործության  գործիք հրազենը հայտնաբերելու  ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
8d078e6a-68ab-4359-9e77-9ef17a2c73e2_shCz_.jpeg

Ռուբլին էժնացավ. Կենտրոնական բանկը նոր թվեր հրապարակեց դոլար

zovq_aF2mX.jpg

Նկուղային հարկում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված հայտնաբերվել է փակ դուռ. ինչ է բացահայտվել «ՆՈՐ ԶՈՎՔ»-ում (տեսանյութ)

kalendar_mLIBS.jpg

Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

arus-1_zXIsK.jpg

Լույս աշխարհ է եկել Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը․ Հուզիչ տեսանյութ

erexa-karen_1JdMt.jpg

14 տարի երեխա չունենալուց հետո հաղորդավար Տիգրան Հարությունյանը հայր կդառնա. Հուզիչ տեսանյութ

norapsakner_m7AAE.jpg

Նոր մանրամաաներ հանգստատանը մահացած հայտնաբերված նորապսակների դեպքից

dolar-3_i6zo3.jpg

Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել են. ԿԲ

6cffc0aa-1229-4392-9a00-154293e3d2fa_ra1Gr.jpeg

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ սակագները կփոփոխվեն

3b80f662-5f1b-4b86-8aad-cfcda57c9549_fpyCQ.jpeg

Հայտնի է Շիրակի մարզի ավտոտնակում հայտնաբերված 18֊ամյա աղջկա եւ 26-ամյա տղայի կյանքից զրկվելու պատճառը

rubli_VfN0b.jpg

Ցածր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

norapsakner_UY9iF.jpg

Ողբերգական դեպք․ Մեղրամիսը վայելելու գնացած նորապսակներին գտել են հանգստատանը մահացած

dolar-2_0C7Qt.jpg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը