Կրակոցներ են հնչել Շիրակի մարզում․ Կա զոհ

Կրակոցներ են հնչել Շիրակի մարզում․ Կա զոհ

Իրադարձային Ipress 2024-08-10 20:29:00 31185
krakocner_KjovC.jpg

Երեկ՝ օգոստոսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկիանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրու բժշկական կենտրոն է  տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկանության Ախուրյանի բաժնում՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ «թացն ու չորը կզատեին  իրարից», ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներից մահացածը Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանն է, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյան է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ դիակի վրա առկա է կրծքավանդակի դիմացի աջ հատվածի հրազենային վնասվածք։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքը ստացել է Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Ա․ Բդոյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դեպքի մասին որոշ հանգամանքներ են պարզել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել է դեպքի վայրից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում արդեն բացատրություն է տվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանը, ով ականատես է եղել վիճաբանությանը և Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ նշված սպանության մեջ կասկածյալներից մեկը նրա եղբայրն է։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը, սպանվածին էլ Շիրակի մարզում և գյուղում բնութագրում են ոչ դրական, ով բազմաթիվ անգամներ պատմություններ է ունեցել ոչ միայն համագյուղացիների, այլ նաև իրավապահների հետ։ 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել