Կրակոցներ Գեղարքունիքում. որ դիքերից են ադրբեջանցիները կրակել

Կրակոցներ Գեղարքունիքում. որ դիքերից են ադրբեջանցիները կրակել

Բանակ Ipress 2022-05-22 19:03:00 2292
Հետևեք մեզ՝ Telegram-ում
zorqer_yY8BB.jpg

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել. «Ադրբեջանական կրակոցները երեկ ու դրանից մի քանի օր առաջ Գեղարքունիքում եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021 թ. մայիսի ներխուժումների մասին է:

Մայիսի 21-ի` երեկվա ՀՀ պաշտոնապես հաստատած կրակոցները եղել են Նորաբակ գյուղի հարևանությամբ: Դրանից մի քանի օր առաջ էլ կրակ են բացել Վերին Շորժայի հարևանությամբ, այդ թվում` գյուղի սարատեղիի ուղղությամբ: Սարատեղիում բացառապես քաղաքացիական բնակիչներ են:

Քանի որ ՀՀ ներխուժած ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, բնակիչներին պատկանող արոտավայրերում, խոտհարքներում, վարելահողերում, այդ նաև ագրեսիվ կրակոցներն իրական վտանգ են մարդկանց կյանքի ու առողջության համար, խաթարել են նրանց բնականոն կյանքը:

ՀՀ զինծառայողները անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են երկրի ու մարդկանց անվտանգությունն ադրբեջանական զինծառայողների հանցագործություններից:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն են պատասխանատուն այս դիտավորյալ հանցավոր ոտնձգությունների` Գեղարքունիքում մայիսի 21-ին ՀՀ զինծառայողի առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության բնականոն կյանքն ու անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ շարունակվող ագրեսիայի համար»:

Поделиться
Класс
Send
turkia-jrhexex_u6zna.jpg

Թուրքիայում ջրհեղեղներ են. իշխանությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է հայտարարել. Տեսանյութ

lars_ihZxM.jpg

Բացառիկ կադրեր Լարսից. ինչպես է տեղի ունենում փլուզումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

dolar-rubli_pE6VR.jpg

Կտրուկ տատանումներ. Փոխարժեքները նվազեցին

vtar-2_mXjiF.jpg

Լուսանկարներ. Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ԳԱԶ 53-ն ու Opel-ը

sirusho-1_B3N2P.jpg

Սիրուշոն տեսանյութ է հրապարակել

yuri-shatuov-2_DcTvC.jpg

«Ամբողջ օրը շրջել է սրտի կաթվածով». Բժիշկը պատմել է Յուրի Շատունովի մահվան մանրամասները

dolar-1_3mYtv.jpg

ՀՀ Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

vraerty_SDQtC.jpg

Մահվան ելքով վրաերթ. 60 ամյա բնակչուհին մահացել է

puti-kreml_ijrp1.jpg

Ահա թե ինչու էր Պուտինը գիշերը շտապել Կրեմլ

yuri-shatuov-1_6nUf3.jpg

Յուրի Շատունովի անհայտ երկրպագուն հրաժեշտի արարողությանը մի բեռնատար կարմիր վարդեր է ուղարկել. Տեսանյութ

vtar_eXOVD.jpg

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Կան մեծ թվով վիրավորներ

tata-simonyan-hovhannes-vardanyan_8NiPA.jpg

Մեր սիրելի ընկեր. Թաթա Սիմոնյանը՝ Հովհաննես Վարդանյանի մասին