Կորցրել եմ ամեն ինչ․ հայրենիք, 3 տուն, գործ, ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել ապրելու ցանկությունս. Լյոկա

Կորցրել եմ ամեն ինչ․ հայրենիք, 3 տուն, գործ, ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել ապրելու ցանկությունս. Լյոկա

Իրադարձային Ipress 2023-10-05 13:09:00 561
img8412_uVOdD.jpeg

Արցախցի երգիչ Լյոկան (Վալերի Ղազարյան) ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեղեկությամբ, որ ժամանակավորապես դադարեցրել են հագուստի արտադրությունը և ներկայացրել թե ինչերի միջով են անցել  արտադրամաս ունենալու երազանքին հասնելու համար։  

«Երկար չեմ պատմի, թե ինչերի միջով անցանք՝ արտադրամաս ունենալու երազանքին հասնելու համար:

Երկար տարիներ մտածել ու գծել եմ, 2020-ից հետո այս գաղափարի շուրջ հավաքվեցին ընկերներս, հավաքվեց մի ուժեղ թիմ ու մենք սկսեցինք գնալ մեր երազանքի հետևից:

Երևանում արդեն գործող արտադրամասը տեղափոխեցինք Արցախի սիրտ՝ Ստեփանակերտ:

Որոշեցի, որ ես՝ որպես Արցախցի, եթե ինչ որ բանի հասնեմ այս կյանքում, դա պետք է անեմ Արցախում:

Թիմը մի քանի անգամ մեծացրեցինք, ավելացրեցինք սարքավորումները, նոր մոդելների վրա սկսեցինք աշխատել, նոր համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք Իրանի ու Ուզբեկստանի գործընկերների հետ, կարծես թե ամեն ինչ լավ էր, բայց սկսվեց բլոկադան:

Ես չեմ պատմի՝ ինչ գնով մենք հասանք այդ երազանքին, կոպեկ-կոպեկ հավաքելով, թե գիշեր-ցերեկ չքնելով, շատ ծանր ու դժվար էր, բայց մենք հասանք:

Մենք կորցրինք մեր հայրենիքը՝ Արցախը:

Ես կորցրեցի իմ տունը՝ արդեն 3-րդ անգամ, տան հետ կորցրեցի նաև արտադրամասը:

Ես կորցրել եմ ամեն ինչ․ 3 տուն, հայրենիք, գործ, ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել հույսս, հավատս ու ապրելու ցանկությունս:

Խաղաղություն մեր ազգին,  մնացածը մենք կստեղծենք»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը