Կոտայքի մարզում մահացած 24-ամյա աղջիկը նոր էր ամուսնացել, վարձով էին բնակվում ամուսնու և եղբոր հետ

Կոտայքի մարզում մահացած 24-ամյա աղջիկը նոր էր ամուսնացել, վարձով էին բնակվում ամուսնու և եղբոր հետ

Իրադարձային Ipress 2024-10-16 16:42:00 4047
voghbergakan-depq-qasaxum_azn_b.jpg

Կոտայքի մարզի Քասախ համայնքում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մահացած 24-ամյա կինն ու անգիտակից վիճակում հայտնաբերված տղամարդիկ վարձով էին ապրում։ News.am-ի հետ զրույցում տան սեփականատերը պատմեց, որ մեկ ամիս առաջ էր վարձակալության հանձնել բնակարանը ընտանիքին: 

«Մի քանի օր է` բողոքում էին, որ իրենց վատ են զգում, սննդից թունավորվել էին երևի: Հիվանդանոց չէին դիմել, դեղատնից դեղ էին գնել ու խմել։ Նոր էին ամուսնացել, աղջիկը 24 տարեկան էր, տղան մոտ՝ 30: Աղջկա եղբայրն էլ էր նրանց հետ ապրում»,-պատմեց տան տերը:

Տան սեփականատերը պատմեց, որ առավոտյան կնոջ մայրը, որը նույն գյուղում է բնակվում, եկել է դստեր տուն, դուռը թակել, սակայն որևէ մեկը չի բացել. «Մեզ խնդրեց, փեսաս լուսամուտով մտավ տուն ու տեսավ, որ երեքն էլ անգիտակից են: Շտապօգնություն զանգեցինք, աղջիկն արդեն մահացած էր, տղաների կյանքը հաջողվեց փրկել, նրանք տեղափոխվեցին հիվանդանոց»: 

Տան սեփականատերերը բացառեցին գազի արտահոսքի վարկածը, նշելով, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն էլ ստուգել են, և ֆիքսել, որ գազի հոտ չի զգացվում: 

«Մի քանի օր առաջ տղաներից մեկի ծնունդն էր, ծննդյան տորթն ու աղցանները դեռևս սառնարանում էին գտնվում: Ենթադրում եմ, որ հենց սննդային թունավորում է եղել: Երբ տուն մտանք, նկատեցինք նաև փսխումների հետքերը»,-պատմեցին տան սեփականատերերը

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը