Կնոջ պարանոցը կտրած, ևս 1 անձի սպանած և 3 անձի դանակահարած Արզականցի Զորիկը ձերբակալվեց

Կնոջ պարանոցը կտրած, ևս 1 անձի սպանած և 3 անձի դանակահարած Արզականցի Զորիկը ձերբակալվեց

Իրադարձային Ipress 2022-09-03 11:53:00 1494
arzkaan-spanutyun_2E-2S.jpg

-Օգոստոսի 27-ին, ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Կոտայքի մարզի Արզական գյուղի երկու բնակիչ՝ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ 57-ամյա տղամարդ և նախաբազկի ծակած-կտրած վնասվածքով 52-ամյա կին:

Հիվանդանոց տեղափոխվածներն ամուսիններ էին: 52-ամյա կինը Չարենցավանի բաժնի ոստիկաններին հաղորդում էր տվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 03.30-ի սահմաններում, 46-ամյա համագյուղացին մտել էր իրենց ննջասենյակ և իրեն ծեծի ենթարկել ու դանակով խփել իր արմունկին, այնուհետև նույն դանակով մի քանի հարված էր հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արզական գյուղի 46-ամյա բնակչին հայտնաբերելու նպատակով ոստիկանները գնացել էին նրա բնակության հասցե, որտեղ ննջասենյակում հայտնաբերել էին նրա 35-ամյա կնոջ դիակը՝ պարանոցը մասամբ կտրած վիճակում: Սկսվեցին ծավալուն օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ Արզական գյուղի բնակիչ Զորիկ Մելքոնյանին հայտնաբերելու ուղղությամբ: Օգոստոսի 30-ին, ժամը 08.50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց. ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բալահովիտ գյուղում մարդ են սպանել և դիմել փախուստի:

Ժամը 09.08-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաջորդ հաղորդումը ստացվեց. ոստիկանություն էր զանգել բաց բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենը և հայտնել, որ ընկերության՝ Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի արտադրական տարածքում աշխատակցին դանակահարել են և, ըստ ականատեսների, դանակահարողը Արզական գյուղում կնոջը սպանած Զորիկ Մելքոնյանն է, որը նախկինում այդ հիմնարկում էր աշխատել:

Այնուհետև «Աբովյան» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. հիվանդանոց էին տեղափոխվել 34-ամյա տղամարդու դիակ և կտրած-ծակած վնասվածքներով 29-ամյա երիտասարդ: Ժամեր անց՝ արդեն օգոստոսի 31-ի ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի բենզալցակայանի աշխատակցից:

Նա հայտնել էր, որ օգոստոսի 30-ի լույս գիշերը, ժամը 04.00-ից 04.30-ի սահմաններում, Արզական գյուղի բնակիչ Զորիկ Մելքոնյանը դանակի սպառնալիքով սննդամթերք և ծխախոտ էր պահանջել, որոնք ստանալով՝ հեռացել էր: Ժամը 07.00-ից ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում նա կրկին գնացել էր նույն բենզալցակայան ու այս անգամ պահանջել փող, անվադող, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել էր:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի, Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 3-ին, ժամը 03.15-ին, Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվել:

Նա հայտնել է, որ կնոջը՝ Սեդա Պ-ին և 34-ամյա Սոս Գ-ին սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել ու մարմնական վնասվածքներ է պատճառել երեք անձի:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն