Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի

Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի

Իրադարձային Ipress 2022-12-02 18:26:00 360
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kievyan-1_wtCRP.jpg

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ  է ստացվել, որ Հրազդանի կիրճում, Կիևյան կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ տղա ասում էր, որ ինքը ճանաչում է մահացածին, ով Երևանի բնակիչ 24-ամյա Գրիգորի Կ․-ն էր։ 

Поделиться
Класс
Send