Կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել

Կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել

Իրադարձային Ipress 2024-11-13 23:14:00 813
img8927_s0LjM.jpeg

Կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել. 

Ուրբաթ օրը արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:

68-ամյա կինը հիվանդանոցում հետազոտվելուց հետո ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութ է խմել և մահացել: «Հրապարակ»-ին պատմել են, որ կինը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ է գնացել հետազոտվելու, հետազոտությունից հետո ծարավ է եղել և ջուր է խնդրել, ապա շփոթմունքի, թե ինչ-որ մեկի անփութության պատճառով խմել է շշից, որի մեջ, պարզվել է, սարքերն ախտահանելու համար նախատեսված հեղուկ է եղել։  

«Միքայելյան վիրաբուժության» ինստիտուտի հանրային կապերի բաժնից «Հրապարակ»-ին տեղի ունեցածի կապակցությամբ պարզաբանել են․

«Նոյեմբերի 8-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 68-ամյա պացիենտը, ով տևական ժամանակ է՝ բուժումներ է ստանում հիվանդանոցում, հերթական ՀՇ (համակարգչային շերտագրում) անցնելու ժամանակ հետազոտության սենյակում՝ հարազատի ներկայությամբ, ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութից է խմել։

Պացիենտը վերցրել է ջրի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման բաժակ՝ համապատասխան սարքից և սենյակում դրված փակ, հատուկ մակնշված շշից լցրել և խմել է բարձր մակարդակի վարակազերծիչ նյութից: Նրան անմիջապես տեղափոխել են Վերակենդանացման բաժանմունք, կատարել համապատասխան ռեանիմացիոն գործողություններ, սակայն պացիենտը մի քանի ժամ անց մահացել է։ Դեպքով զբաղվում են իրավապահները»։  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը