Կենդանակերպի նշաններ, որոնք անհաջողակ են սիրո հարցում

Կենդանակերպի նշաններ, որոնք անհաջողակ են սիրո հարցում

Life Ipress 2022-08-30 01:19:00 1770
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kendanakerpi-nsanner-oronk-anhajogak-en-siro-harcum_fh8Hb.jpg

Շատ հարաբերություններ են փլուզվում ժամանակի ընթացքում: zNews-ը ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչներն են ընդունակ «ոչնչացնել» իրենց սերը, և ինչպիսի վարքագիծ է նրանց բնորոշ:

Խոյ: Հակված եք իմպուլսիվ և անհամբեր լինել: Ուզում եք անհապաղ անել այն, ինչ ցանկանում եք: Եթե զուգընկերը ձեր ետևից չի հասնում կամ պարզապես չի հասկանում ձեր քայլերը, կոնֆլիկտներ են առաջանում: Գործում եք՝ առանց մտածելու, հաշվի չեք առնում և ուշադրություն չեք դարձնում մյուսների կարծիքներին ու ցանկություններին: Ամենավատն այն է, որ ոչ միշտ եք գիտակցում, թե որքան եք ինքներդ ձեզ սիրում:

Ցուլ: Սեփականատիրոջ մոտեցում եք ցուցաբերում մարդկանց ու իրերի նկատմամբ: Որևէ մեկին ձեր կյանք ներս թողնելու համար ձեզ երկար ժամանակ է հարկավոր, բայց հետո չափազանց ուժեղ եք կառչում այդ մարդուն՝ նրան թույլ չտալով շնչել և ամեն կերպ ճնշելով: Սա հոգնեցնում է և չի նպաստում առողջ հարաբերությունների կառուցմանը: Հարկավոր է թուլացնել վերահսկողությունը, հակառակ դեպքում՝ կկորցնեք զուգընկերոջը:

Երկվորյակներ: Հակված եք փոփոխությունների. զուգընկերը երբեք չգիտի՝ ինչի սպասել: Այսօր ցանկանում եք ամուսնանալ, իսկ վաղը կասեք, որ ամուսնությունը ձեզ համար չէ: Ձեր զգացմունքները հասկանալը բարդ է, շատ ավելի բարդ է դրանց հետևելը: Կարծում եք, թե բնավորության այդ գիծը ձեզ հետաքրքիր և ինտրիգային է դարձնում, բայց իրականում այն միայն նյարդայնացնում է: Խեցգետին: Չափազանց զգացմունքային եք: Բոլորն էլ ունենում են լավ ու վատ օրեր, բայց միայն դուք կարող եք ոչնչից խնդիր ու ողբերգություն սարքել: Ձեր կամակորությունը կարող է պարզապես հյուծել ձեր կողքին գտնվող մարդկանց:

Առյուծ: Ձեր հարաբերությունները հիմնականում «քանդում է» անասելի խանդը: Դա բավական զարմանալի է, քանի որ շատ ինքնավստահ եք և էգոիզմի առողջ չափաբաժին ունեք. ամեն դեպքում՝ անհույս խանդոտ եք: Զուգընկերոջը տանջում եք ձեր վարքով ու վերաբերմունքով՝ ստիպելով նրան հիասթափվել, ապա՝ նաև խուսափել ձեզանից:

Կենդանակերպի նշաններ, որոնք հաջողության չեն հասնում սիրային հարցերում

Կույս: Հակված եք տհաճ քննադատության, նաև մարդկանց դատելու, ինչն ընդունելի չէ սիրային հարաբերություններում: Խնդիրն այն չէ, որ դուք ձեզ կատարյալ եք համարում. դուք շատ լավ գիտակցում եք սեփական թերությունները: Պարզապես ակնկալում եք, որ զուգընկերը պետք է կատարյալ լինի: Դժվար է լինել մեկի հետ, ով անդադար գնահատում է քեզ ու անհնարինը պահանջում: Հարաբերությունները չեն կարող դա հաղթահարել:

Կշեռք: Ընտրողաբար չեք մոտենում մարդկանց: Երբ որևէ մեկը ձեզ ուշադրություն է դարձնում, վայրկենական սկսում եք մտածել, թե խոսքն արդեն սիրո մասին է: Արդյունքում՝ ստանում եք մտածված փոխհարաբերություններ, որոնք երջանկություն չեն բերում: Կարիճ: Անձնական կյանքը հաճախ է փակուղի մտնում, քանի որ չափից շատ եք սիրում մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց և ստիպել դիմել քայլերի, որոնք նա չի ցանկանում: Զուգընկերը ձեր խամաճիկը չէ. նա պետք է կայացնի սեփական որոշումները և պատասխանատվություն կրի դրանց համար: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն ղեկավարում են:

Աղեղնավոր: Հակված եք ամեն ինչ տեսնել այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս, և երբ իրականությունը բախվում է երևակայությանը, ձեզ համար բավական բարդ է լինում: Պետք է պատրաստ լինեք նրան, որ ամեն ինչ չի դասավորվում այնպես, ինրպես դուք եք ցանկանում: Երբ հարաբերություններին օբյեկտիվ մոտեցում չեք ցուցաբերում, ամեն ինչ փչանում է: Բացի այդ՝ բավական շուտ եք հարաբերություններ սկսում՝ չհասկանալով, որ նախորդներից դեռ բավարար ժամանակ չի անցել: Արդյունքում՝ միշտ հայտնվում եք փակ շղթայում:

ԹԵՍՏ․ Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո

Այծեղջյուր: Հավատացած եք, որ ամեն ինչ վատ է լինելու և դեռ սկզբնական շրջանից սպասում եք հարաբերությունների տապալմանը: Վատագույնը մի սպասեք: Այդ դեպքում բաց կթողնեք այն երջանկությունն ու ուրախությունը, որ բերում են հարաբերությունները:

Ջրհոս: Երբեմն «քանդում եք» ինչ-որ լավ բան միայն այն պատճառով, որ ցանկանում եք մի փոքր «ճոճել նավակը»: Հակադրվելը կամ խնդիրներ ստեղծելը հետաքրքիր եք համարում: Ձեզ հետաքրքրում է զուգընկերոջ ռեակցիան, երբ ձեզ սխալ եք պահում: Սա ոչ մի դրական բան չի տա հարաբերություններին: Վատ պահվածքը ձեզ գրավիչ չի դարձնում. այն ընդամենը հիասթափեցնում է և անվստահության պատճառ դառնում:

Ձկներ: Հակված եք գերզգացմունքայնության, ինչը զուգընկերոջը ստիպում է զգուշավոր լինել ձեզ հետ: Նա չի կարողանում ձեր կողքին լինել այն, ինչ կա. նա հաշվարկում է ցանկացած քայլ և մտածում ցանկացած բառ արտաբերելուց առաջ: Նա լուրջ էներգիա է ծախսում «ճիշտ» պահվածք մշակելու համար, լարվում:

Поделиться
Класс
Send
gagik-surenyan_aSFv4.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

crocus-city-hall_uribW.jpg

Հայտնի է դարձել Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համերգների վերադարձված տոմսերի թիվը

jur-chi-linelu-1_v0Lgk.jpg

Ջուր չի լինելու մի քանի ժամ

nairit-gorcaran_7jyRF.jpg

«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

shxtayakan-vtar_rqznh.jpg

Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում․ Հեղինակը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

jur-chi-linelu_G9Lzq.jpg

Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ

artash-asatryan_Ikb6T.jpg

Արտաշ Ասատրյանը՝ իր մահվան լուրերի մասին

dolar-rubli_W6Ax0.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_-eQnA.jpg

Այսօր այս հասցեներում լույս չի լինելու

zigzag_Htssv.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը

voghbergakan-tor_d-gHr.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են մահացած

img3015_zgA4S.jpeg

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան