Տուժել է 17 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Միջադեպը տեղի է nւնեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, ըստ Ceske Noviny-ի:
Չեխիայի Հավիրով քաղաքnւմ զանգվածային տոնախմբությունների ժամանակ շղթայական կարուսել է փլուզվել։
Ոստիկանությունը հայտնել է, որ մարդիկ վիրավորվել են, երբ մեքենան բախվել է գետնին, սակայն շարունակել է պտտվել:
«Նրանք վնաuվածքներ են ստացել բազրիքին բախվելու պատճառով։ Մենք հետաքննում ենք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Մորավիա-Սիլեզյան ոստիկանnւթյան ներկայացուցիչը:
Արտակարգ ծառայnւթյունների ներկայացուցիչը հավելել է, որ դեպքի վայր է ժամանել շտապ բժշկական օգնության հինգ բրիգադ:
