Կարեն Բաղջյանը մահացել է ոչ թե ավտովթարից, այլ բուժաշխատողի պատճառով

Կարեն Բաղջյանը մահացել է ոչ թե ավտովթարից, այլ բուժաշխատողի պատճառով

Իրադարձային Ipress 2024-09-05 22:04:00 1704
tgamard-mahacel-e-buzasxatogi-patcarov_NbEj-.jpg

Այն, որ վերջին տարիներին ՀՀ Քննչական կոմիտեն և մարզային քննչական վարչություններն ու բաժինները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, գաղտնիք չէ։ Ուրախալի է նաև այն փաստը, որ քննչական աշխատանքի շնորհիվ բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ առանձնապես ծանր։ Եղել են նաև դեպքեր, որ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են իրական հանցագործության մեղավորները։

SHAMSHYAN.com-ը հունվարի 15-ին տեղեկություն էր հրապարակել Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակում էլ պարզվում է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի բնակիչ, Արարատի համայնքապետարանի առաջատար մասնագետ 27-ամյա Դիանա Նազարյանը։ Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Կարեն Բաղջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ հունվարի 26-ին վիրավորը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 26-ին մահացել է։

Նշված դեպքի փաստով քննչական գործողությունների արդյունքում, ինչպես նաև մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, պարզվում է, որ Կ․ Բաղջյանի մահը վրա է հասել ոչ թե տեղի ունեցած ավտովթարից հետո ստացած աջ բազոսկրի  բուժմիջամտության ենթարկված բազմաբեկոր կոտրվածքի հետևանքով, այլ գլխուղեղի հեմոդինամիկ-անօքսիկ վնասումից առաջացած գլխուղեղի խիստ արտահայտված այտուցից, նեկրոզից, այսինքն բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում։ Այս դեպքը հերթական անգամ ապացուցում է, որ քննչական ճիշտ, գրագետ և հսկայածավալ աշխատանքի արդյունքում իրականությունը «ջրի երես է դուրս գալիս» և դա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի, Մասիսի քննիչները ցուցաբերում են պրոֆեսիոնալիզմ և բացահայտում են իրական հանցագործներին։ Նշված դեպքերից մի քանիսին SHAMSHYAN.com-ը անդրադարձել էր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 15-ին ավտովթար էր տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Ն․-ն իր վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ բախվել էր ռեստորանի պատին և հայտնվել ռեստորանի տարածքում։

Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը