Կարենը վերջին պահին պայթեցրել է նռնակը, ընկել հերոսաբար

Կարենը վերջին պահին պայթեցրել է նռնակը, ընկել հերոսաբար

Բանակ Ipress 2024-03-20 12:11:00 552
karen-balayanasbsq_Bt6Dq.jpg

Ռազմադաշտում հայաստանցի-ղարաբաղցի չկար։ Տղերքը կռվում էին հայրենիքը պաշտպանելու, հայրենակիցների կյանքն ու առողջությունը փրկելու համար։ Այդպես էր արցախյան առաջին ազատամարտում, 2016-ի ապրիլյան քառօրյայի, 2020-ի 44-օրյայի ժամանակ։

«Մարտադաշտում բոլորս հավասար ենք, ու մեր կյանքից առավել մտածում ենք մեր կողքինի մասին, խնայում մեզանից փոքրերին, ովքեր դեռ նոր պիտի կյանք մտնեն»,- այսպես էր ասում վանաձորցի Կարեն Բալայանը, երբ տանը խոսում էին պատերազմի մասին։ 

Նրա մայրը՝ Ազատուհի Աղամալյանը MediaHub-ի հետ զրույցում Կարենի մասին խոսելիս ավելի շատ մեջբերում է նրա խոսքերը։ Սխրանքների մասին ինքը չգիտի, պատմել են, որ կռվի ժամանակ առաջնորդում էր բոլորին, 18-20 տարեկաններին հետ էր ուղարկում երկրորդ գիծ, ինքն առաջ էր գնում։ 

«Մահից փրկվեց 44-օրյա պատերազմին, որին մասնակցել էր կամավոր հիմունքներով։ Գրադը պայթել է նրա մոտ, պայթյունից ականջը խլացել էր։ Բայց փրկվել, եկել էր ընտանիքի մոտ, կին ու 2 անչափահաս աղջիկ ունի»,-պատմում է մայրը։
2020 թվականից հետո Կարենը որոշեց ապրել Արցախում, պայմանագրային հիմունքներով ծառայել ՊԲ-ում։ Արցախում քաղաքացիություն էր ստացել, նպատակադրվել էր ընտանիքը տեղափոխել Ստեփանակերտ։ 

«Իմ ամուսինն էլ զինծառայող էր։ Օրերով տուն չէր գալիս։ Ես Կարենին խնդրեցի, որ չծառայի, բայց նա չլսեց ինձ։ Շատ կապված էինք իրար։ Չնայած Վանաձորում էր ծնվել, բայց ապրում էր Իջևանում։ Երբ հերթափոխից հետո գալիս էր տուն, անպայման գալիս էր նաև Արտաշատ ինձ տեսակցելու։ Հաճախ նաև հեռախոսով էինք խոսում։ Վերջին անգամ իրար հանդիպել ենք նախքան Արցախի բլոկադան», -պատմում է տիկին Ազատուհին։ 
Արցախ վերադառնալուց հետո Ադրբեջանը փակում է Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Ինը ամիս Կարենն Արցախում էր։ «Մենք շատ անհանգիստ էինք, ամեն անգամ մտածում էինք ճանապարհի բացվելու մասին։ Ճգնաժամը գնալով խորացավ, բայց հարցն այդպես էլ չէր լուծվում»,- ասում է նա:

Սեպտեմբերի 19-ին Կարենը ևս դիրքերում էր։ Ազատուհու ընտանիքը լուրերով է իմացել․ Արցախում պատերազմ է։ Կարենը Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանում էր՝ Ամարասի ուղղությամբ։

«Դիրքում մնացել էին 3 հոգի, կռվել են, որ պաշտպանեն այդ ուղղությամբ գտնվող Մաճկալաշեն-Սոս գյուղերն ու մյուս բնակավայրերը։ Ընկերները պատմել են, որ վերջին պահին, երբ թշնամին մոտեցել է իրենց դիրքի ուղղությամբ, որտեղ վերջացել էր զինամթերքը, Կարենն ընկերներին ասել է՝ «փախեք, փրկվեք»… իսկ ինքը դուրս է եկել խրամատից, պայթեցրել վերջին նռնակն ու իր հետ կյանքից զրկել տասնյակ ադրբեջանցի զինվորների»»,-արտասվում է Ազատուհի Աղամալյանը։ Նրա որդու դին հոկտեմբերին է հասել Հայաստան։ Կարենին հուղարկավորել են Իջևանում։

«Ինքը միշտ ասում էր՝ գերեվարվել կարելի է միայն այն դեպքում, երբ կվերջանա նույնիսկ վերջին փամփուշտդ, մյուս բոլոր դեպքերում նշանակում է հանձնվել… ես գիտեի, որ ինչ էլ լինի, Կարենը գերի չէր ընկնի, բայց այս դեպքում, երբ Արցախը չկա, ո՞ւմ էր պետք նրա հերոսությունը», -ասում է մեր զրուցակիցն ու անիծում պատերազմներն ու դրանց հրահրողներին։

 

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13560

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 423

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»