Կասկածյալը տեղեկացված է եղել սպանված ընտանիքի նիստուկացին․ Նոր մանրամասներ են հայտնի

Կասկածյալը տեղեկացված է եղել սպանված ընտանիքի նիստուկացին․ Նոր մանրամասներ են հայտնի

Իրադարձային Ipress 2022-11-13 11:53:00 2706
pemzaseni-dazan-spanutyan-1_f_U9h.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի որոշմամբ  Արթիկի բաժանմունքի ծառայողների, բաժանմունքի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ  ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման  ենթարկել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 32-ամյա տղամարդու։

ՀՀ ԱԱԾ-ի, Շիրակի մարզի ազգային անվտանգության ծառայության վարչության, վարչության պետ  Կամո Ներսիսյանի ու նույն վարչության Արթիկի բաժանմունքի ծառայողների, բաժանմունքի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ  ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման  ենթարկել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 32-ամյա տղամարդու։

​Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տղամարդը, ում ինքնությունն այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, կասկածվում է նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ 31-ամյա Զարինե Մ․-ին, նրա 8-ամյա որդուն՝ Սարգիս Մ․-ին և 12-ամյա դստերը՝ Կարինե Մ․-ին սպանելու մեջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, սպանություն կատարող կասկածյալ տղամարդը բավականին տեղեկացված է եղել սպանվածների ընտանիքի նիստուկացին, իմացել է , որ ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի արտերկրում, իմացել է նաև, որ տան բակում շուն կա։

Ու քանի որ նա բազմաթիվ անգամներ է սպանվածների տան մոտով անցել ու շունը երբևէ իր վրա չի հարձակվել, իրեն տեսնելիս չի հաչել, սպանության գիշերը առանց դիմակ՝ բաց երեսով մտել է այդ տուն և փորձել է իր սև գործն անել (նախաքննության շահերից ելնելով, այդ մասին նույնպես այս պահին չենք հրապարակում)։

Աղմկահարույց սպանությունը, կարելի է ասել, բացահայտված է։

Փաստերը բավականին զորեղ են ու կասկածյալը, ով ոստիկանությունից ներկայացվել է ՀՀ ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, աս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում նաև կասկածյալի տանը, որպեսզի սպանվածների գյուղացիները վրեժխնդիր չլինեն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունները՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր էին  ժամանել ԱԻՆ ՓԾ Արթիկի թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել էին տան դուռը  և հատակին հայտնաբերել 3 դի

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը