Կրակոցներ՝ Հրազդանում․ Կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Կրակոցներ՝ Հրազդանում․ Կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Իրադարձային Ipress 2024-05-18 22:18:00 3438
krakocner-3_c3C2p.jpg

Այսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել է, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ ըստ տեղեկությունների նրանցից մեկը մահացել է։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մահացածների և վարորդի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը Կոտայքի մարզում հայտնի քրեական հեղինակություններից «Դերոյի Արսենն» է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը