Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգումից․ Կազմակերպիչը առևանգվածի ամուսնու ընկերն էր

Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգումից․ Կազմակերպիչը առևանգվածի ամուսնու ընկերն էր

Իրադարձային Ipress 2024-09-09 20:08:00 690
haytnaberel-en-arevangvac-knojy_TtQLK.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանութան գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով  տեղակալ Խորեն Բարխոյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործություների քննության բաժնի՝ բաժնի պետ Արման Աբրահամյանի գլխավորությամբ, ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան։ Մի քանի օր շարունակ Ոստիկանություն, Քննչական կոմիտե, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն համագործակցության արդյունքում աղմկահարույց հանցագործությունը ոչ միայն բացահայտվեց, այլ նաև հայտնբերվել են կազմակերպիչը, կատարող գրեթե բոլոր մասնակիցները, առևանգվածը, իսկ քննիչների պրոֆեսիոնալ նախաքննության արդյունքում արդեն ուրվագծվել է առևանգման դրդապատճառը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ Ամերիկայի Միացյալ  նահանգներից Հայաստան  վերադարձած Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Ի․-ն, ով ստեղծել է խումբ և համագործակցել նրանց հետո։ Խմբի մեջ են եղել Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արծրուն Օ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Արկադի Պ․-ն , Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մ․-ն։

Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Քննչական բաժինը հսկայածավալ, մանրակրկիտ գործողությունների արդյունքում պարզել են որտեղ են գտնվում կասկածյալները և սեպտեմբերի 8-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերում են Վաչե Ի․-ին, Ռոբերտ Մ․-ին և Արծրուն Օ․-ին, ովքեր եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններս անձի առևանգում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ 

Նույն օրը Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են Արտյոմ Մ․-ին և պարզվել է, որ հենց այդ շինության մեջ են առևանգված կնոջը պահել, իսկ կարճ ժամանակ անց Ոսկեպար գյուղում հայտնաբերել, վնասազերծել և ձերբակալել են Արկադի Պ․-ին, իսկ գյուղում էլ կարողացել են հայտնաբերել առևանգվածին և նրան ավտանգ տեղափոխել են Երևան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգողները առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել են 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին,  հետո բանակցությունների արդյունքում այն դարձել է 2 մլն, իսկ երբ ամուսինը ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, ժողովրդի լեզվով ասած բարիշել են  800 հազար դոլարի շուրջ, սակայն մինչ ամուսինը, ով իդեպ համաձայնվել է գումարը վճարել, ոստիկանները նրանից ավելի օպերատիվ ու պրոֆեսիոնալ են գտնվել։ Բռնել են կազմակերպչին ու մասնակից նշված անձանց։  1 հոգի, ով Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Ն․-ն, որոնվում է։ Պարզվել է, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով եղածներից մեկը հենց նա է եղել։

Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Ոստիկանությունը որոնում է Արմեն Ն․-ին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առևանգման օրը, երբ SHAMSHYAN.com-ը նշված դեպքի մասին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, մի քանի անգամ հեռախոսազանգեր է ստացել Վաչիկ Ի․-ց, ով իր զայրույթն ու վրդովմունքն է հայտնել, ասելով․ «Էս ինչ երկրում ենք ապրում, մարդուն գան առավոտ շուտ լողավազանի միջից «կակեբե»-ի շորերով տանեն ու իրավապահ համակարգը ոչ մի բան չի կարողանում անել։ Բա էդ ուր են ոստիկանությունը, «կակեբե»-ն, քննչականը, անգամ պարեկները, որ չեն կարողանում բռնել։ Նիուժելի ասեղ էր էդ առևանգվածը, որ ընգերոջս կինն է, տեղներս չենք գտնում, բա էս իրավապահ համակարգը ավելի լավ չի գնա մեռնի, որ չեն կարողանում բռնեն»։

Իսկ մենք էլ նրան ասում էինք՝ հանգիստ նստի տեղդ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու քննչականը լավ էլ կբռնեն։ Նման դեպքեր են եղել, մի քանի օրերի հարց է, իսկ երբ նրան ասացինք , որ շատ է հետաքրքրվում, խառնվեց իրար ու ասում էր․ «Ախպեր ավելի լավ ա ոչ էլ հետաքրքրվեմ, չմտածեն թե ես կապ ունեմ», մինչդեռ պարզվոմ է, որ կազմակերպիչը հենց ինքն է եղել, ինչպես ժողովուրդն է ասում, «գող, սիրտը դող», կամ «գողը միշտ գալիս է հանցանքի վայր»։ 

Ինչպես ավել վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության գլխավոր վարչության, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել էին սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին։

Ոստիկանները մի քանի խմբերի էին բաժանվել, եղել էին 3 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ մարզերում՝ համագործակցելով ոստիկանության մարզային վարչությունների իրենց գործընկերների հետ, և այսօր՝ ժամեր առաջ, Հայաստանի սահմանը «Զվարթնոց» օդանավակայանով լքելիս, ժողովրդի լեզվով ասած՝ «թռնելիս», բռնել և վնասազերծել էին 3 կասկածյալներին, որոնք հավաստի տեղեկություններով ու բավականին զորեղ փաստերով կապ են ունեցել առևանգման հետ։ Վերջիններս տեղափոխվել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղից էլ նրանց ներկայացրել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների և ԱԱԾ-ականների հմուտ գործողությունների շնորհիվ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել էր առևանգված կինը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Առևանգում կատարողները մտերիմ հարաբերության մեջ էին եղել առևանգված կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող ամուսնու հետ, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չէինք հայտնել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության աշխատանքների հսկողությունը Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով դրվել էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանի վրա, վերջինս էլ կատարված աշխատանքների մասին անընդհատ զեկուցել էր Վ. Ղազարյանին։

Поделиться
Класс
Send
img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ

img9421_SYyTK.jpeg

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

img9420_h0RdU.jpeg

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց